02 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Էդուարդ Շարմազանովը հանդիպեց աշխարհահռչակ բասկետբոլիստ Շարունաս Մարչյուլիոնիսի հետ

Հունիսի 3-ին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին եւ լիտվացի բասկետբոլիստ, օլիմպիական չեմպիոն Շարունաս Մարչյուլիոնիսին:

Էդուարդ Շարմազանովը բարձր գնահատեց լիտվական բասկետբոլի զարգացման գործում Շարունաս Մարչյուլիոնիսի վաստակը, ով իր վարպետությամբ  աչքի է ընկել ու հիացմունքի բազում պահեր  պարգեւել իրեն, սպորտաձեւի բազում սիրահարների ու  երկրպագուների: ԱԺ փոխնախագահը հաճելիորեն զարմացրեց Շարունաս Մարչյուլիոնիսին իր գործունեության եւ ընդհանրապես բասկետբոլի մասին  լավատեղյակությամբ:

Շարունաս Մարչյուլիոնիսը տեղեկացրեց, որ հաջորդ օրը հանդիպելու է  Հայաստանի բասկետբոլի դպրոցների  սաների հետ եւ նրանց հետ անցկացնելու է դասընթացներ, ծանոթանալու նրանց հմտություններին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ հայկական եւ լիտվական մշակութային, սպորտային կապերի զարգացման եւ համագործակցության հեռանկարների հետ կապված հարցեր: 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ