09 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2026
KFC

Կհանդիպեն Սերժ Սարգսյանի ներկայությամբ

Հունիսի 2-ին Երեւանում տեղի կունենա ՀՀ արտգործնախարարության կենտրոնական ապարատի ստորաբաժանումների ղեկավարների եւ արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությունը։

Խորհդակցության մեկնարկը տեղի կունենա Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ:

ԱԳՆ կենտրոնական ապարատի եւ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները կհանդիպեն նաեւ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ:

Նախատեսված է խորհրդակցության մասնակիցների այցելությունն Արցախ, որտեղ նրանց կընդունի Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ