29 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Նշանակվել է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Աֆրիկյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արթուր Աֆրիկյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։     *** Արթուր Աֆրիկյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր   1961 թ. նոյեմբերի 15, ք. Երևան   Կրթություն 1984 թ. ավարտել է […]

Նախկին մարզպետը փոխնախարար է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Անուշավան Այվազյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ղուլարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի տեղակալ։ Հիշեցնենք, որ Արմեն Ղուլարյանը Տավուշի մարզպետն էր եւ աշխատանքից ազատվեց երկու օր առաջ:

Վարչապետը հանձնարարել է Կորյուն Աթոյանին բացատրություն պահանջել բուհի տնօրինությունից

ՀՀ վարչապետ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի (ՀՊՏՀ) նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի անդամներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Կառավարության ղեկավարն ընդունել է ուսանողներին՝ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ուսանողական խորհրդի նախագահի ընտրության առնչությամբ ստեղծված իրավիճակին ծանոթանալու և խնդրին լուծում տալու նպատակով: Ուսխորհրդի անդամները տեղեկացրել […]

Արմեն Ալավերդյանը նշանակվել է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արմեն Ալավերդյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Արմեն Ալավերդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ։     *** Արմեն Ալավերդյան Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր   1958 թ. հոկտեմբերի 9,  Մարտունու շրջանի Երանոս գյուղ   Կրթություն 1966-1976 թթ. […]

Կադրային փոփոխություններ են արվել

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Եղիշե Կիրակոսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։ ՀՀ վարչապետի այլ որոշումներով Լիանա Հունանյանը և Արմեն Հայրապետյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալների պաշտոնից, իսկ Ռոբերտ Գալոյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

Գյումրու քաղաքապետն ընդունեց Եվրամիության երկրների դեսպաններին

Այսօր՝ մայիսի 17-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը «Եվրոպայի օր» ծրագրի շրջանակներում ընդունեց  Հայաստանում ԵՄ պատվիրակությանը՝ ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեային, Իտալիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան  ՋովաննիՌիչուլլիին,  Շվեդիայի Թագավորության դեսպանության  գործերի ժամանակավոր հավատարմատար  Մարտինա Քուիկին,  Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Ամիաս Մուրզին, Գերմանիայի  Դաշնային Հանրապետության  Արտակարգ և լիազոր դեսպան  Ռայներ Մորելին,  Լիտվայի Հանրապետության […]

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին: Հանդիպմանը մասնակցել է նաև առաջիկայում նշանակվելիք ֆրանսիացի նոր համանախագահ Պիեռ Անդիոն, ում Ժակ Ֆորը հանդիպման սկզբում ներկայացրել է ՀՀ Նախագահին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել համանախագահ Ժակ Ֆորի գործունեությունը […]

Համանախագահներին ընդունեց Էդվարդ Նալբանդյանը

Մայիսի 16-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ժակ Ֆորին եւ Ջեյմս Ուորլիքին, ինչպես նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին: Էդվարդ Նալբանդյանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելու հնարավոր ուղիները: Անդրադառնալով այս շաբաթասկզբին նշված հրադադարի հաստատման 20-ամյակին Էդվարդ Նալբանդյանը […]

“Զոն նայողին” չեն ծեծել. պարզաբանում

   Երկու օր է, ինչ զանգվածային լրատվամիջոցներում պարբերաբար շրջանառվում է տեղեկատվություն Հայաստանի քրեական աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որի ընթացքում պարբերաբար անդրադառնում են ՀՀ արդարադատության նախարարության “Նուբարաշեն” եւ “Սեւան” ՔԿ հիմնարկներին: Մասնավորապես, հրապարակումներից մեկում նշվում է, թե ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿՀ-ում մի խումբ դատապարտյալներ եռման ջուր են լցրել եւ ծեծի են ենթարկել այսպես կոչված “զոն […]

Ժամանելու են Արցախ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի ուղեկցությամբ, տարածաշրջանային այցի շրջանակներում մայիսի 17-ին ժամանելու են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն (ԼՂՀ)՝ հանդիպելու երկրի ղեկավարության հետ:   Նախատեսվում են նաեւ այցելություններ Արցախի մի շարք բնակավայրեր, հանդիպումներ տեղական իշխանությունների եւ բնակիչների հետ: Ս.թ. մայիսի 19-ին համանախագահները մասնակցելու են Մարտակերտ-Թարթառ ճանապարհահատվածում ԵԱՀԿ առաքելության կողմից իրականացվելիք ԼՂՀ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի