15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

“Զոն նայողին” չեն ծեծել. պարզաբանում

   Երկու օր է, ինչ զանգվածային լրատվամիջոցներում պարբերաբար շրջանառվում է տեղեկատվություն Հայաստանի քրեական աշխարհում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որի ընթացքում պարբերաբար անդրադառնում են ՀՀ արդարադատության նախարարության “Նուբարաշեն” եւ “Սեւան” ՔԿ հիմնարկներին: Մասնավորապես, հրապարակումներից մեկում նշվում է, թե ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” ՔԿՀ-ում մի խումբ դատապարտյալներ եռման ջուր են լցրել եւ ծեծի են ենթարկել այսպես կոչված “զոն նայողին” եւ վերջինիս վիճակը ծանր է: Նույն ծեծի փաստը, իբր թե տեղի է ունեցել նաեւ “Սեւան” ՔԿՀ-ի դատապարտյալների միջեւ:

   Հայտնում ենք, որ ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկում կարգապահությունը խիստ հսկողության տակ է, իրավիճակը՝ վերահսկելի: Նկարագրվող իրադարձությունները ոչ մի աղերս չունեն իրականության հետ: ՀՀ ԱՆ ՔԿ հիմնարկներում՝ մասնավորապես “Նուբարաշեն” եւ  “Սեւան” ՔԿՀ-ներում դատապարտյալների միջեւ վիճաբանության եւ ծեծի դեպքեր չեն գրանցվել, առավել եւս՝ ծանր վիճակում գտնվող դատապարտյալներ չկան:

   Հեղինակներին խնդրում ենք, մինչ իրենց “հավաստի աղբյուրների” կողմից ստացված պատմություններին անդրադառնալը, փաստերը ճշտել ՀՀ ԱՆ ՔԿ վարչությունից՝ առանց ապատեղեկատվություն տարածելու:

    ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ