06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ստորագրվել է հայկական խաղաղապահ ստորաբաժանումը Քաբուլում վերատեղակայման խնդիրները կարգավորող համաձայնագիրը

Մայիսի 12-ից 13-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ Պոտսդամում (Գերմանիա) մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ԱՅՍԱՖ առաքելության Հյուսիսային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների ռազմաքաղաքական պլանավորման համաժողովին: Համաժողովի ընթացքում քննարկվել են Աֆղանստանում 2015 թվականի հունվարից մեկնարկող ՆԱՏՕ-ի “Վճռական աջակցություն” առաքելության պլանավորմանն առնչվող հարցեր: Համաժողովին մասնակցող 19 երկրների կողմից համաձայնեցվել […]

Կառավարության ղեկավարն ընդունել է Հայաստանի գործարարներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում այսօր ընդունել է Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչներին: Վարչապետը, ողջունելով ներկաներին, կարեւորել է տնտեսվարող սուբյեկտների դերակատարությունը Հայաստանի տնտեսական զարգացման գործում: “Հստակ պատկերացնում եմ ձեր դերը բնակչության զբաղվածության, եկամուտներ ապահովելու, տնտեսության մեջ ներդրումներ կատարելու եւ ժամանակակից տնտեսություն ստեղծելու գործում: Հատկապես կարեւորում եմ ձեր ներդրումը պետական բյուջեի եկամուտների ապահովման հարցում”, […]

ՀՀ վարչապետը աշխատանքային նախաճաշ է ունեցել

   Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության խորհրդի անդամների հետ: Հանդիպման ընթացքում կառավարության ղեկավարին է ներկայացվել միության գործունեությունը, այնուհետեւ քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարները, առաջիկա ծրագրերն ու հիմնական ուղղությունները: Մասնավորապես, երկուստեք կարեւորվել է որակյալ կադրերի պատրաստման ուղղությամբ կրթական ծրագրերի իրականացումը, մարզերում ՏՏ բնագավառի զարգացման խնդիրը:   Հովիկ Աբրահամյանն […]

Ընդունեց Ազգային ժողովի փոխնախագահը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 13-ին ընդունեց ՙԿոնրադ Ադենաուեր՚ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանին: Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց “Կոնրադ Ադենաուեր՚” հիմնադրամի գործունեությունը, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության,  արդարության գաղափարների տարածմանը, եւ որը միշտ նպաստել է Հայաստանում այդ արժեքների զարգացմանը: ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը  չի նվազեցնում  Եվրամիության հետ երկխոսության […]

Օլանդին՝ Փառքի շքանշան, Սերժ Սարգսյանին՝ Արժանիքների համար /ֆոտո/

ՀՀ Նախագահի նստավայրում տեղի են ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի եւ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդի առանձնազրույցը, ապա՝ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները: Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույցի ավարտին Ֆրանսուա Օլանդին պարգեւատրել է Փառքի շքանշանով` հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման եւ զարգացման, Հայաստանի Հանրապետության եւ Ֆրանսիայի Հանրապետության միջեւ համագործակցության խորացման […]

Մեր ժողովուրդների արժեհամակարգային միասնությունից սերմանվել եւ ուժ է ստանում հայ-ֆրանսիական միությունը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի, այսօր երեկոյան Նախագահի նստավայրում տրվել է պետական ընթրիք: Արարողակարգի համաձայն, երկու երկրների նախագահները հանդես են եկել փոխադարձ բաժակաճառերով, անդրադարձել հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանն ու երկու բարեկամ ժողովուրդների պատմական առնչություններին, միջպետական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակին եւ դրանց զարգացման հեռանկարին: *** Նախագահ Սերժ […]

Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահները շնորհակալություն են հայտնել Ազնավուրին /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանը եւ պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել Հայաստանի եւ Ֆրանսիայի նախագահների բարձր հովանու ներքո անցկացվող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին: Համերգի ավարտին Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը երախտագիտություն են հայտնել մեծ շանսոնյեին: Այս մասին տեղեկացնում են […]

Ֆրանսուա Օլանդը Հայաստանում է

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Հայաստան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդը: “Զվարթնոց” միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Ֆրանսիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:  Նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ֆրանսուա Օլանդը մեկնել են Երեւանի “Արմենիա Մարիոթ” հյուրանոց, որտեղ կմասնակցեն հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին:

Մեր երկրում բարձր են գնահատվում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացվող ծրագրերն ու փոխգործակցությունը. ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և նրան ուղեկցող Հայաստանում ԱՄՀ ներկայացուցչության ղեկավար Թերեզա Դաբան Սանչեսին: Ողջունելով հյուրերին՝ Նախագահն ընդգծել է, որ մեր երկրում բարձր են գնահատվում Արժույթի միջազգային հիմնադրամի հետ իրականացվող ծրագրերն ու փոխգործակցությունը: Սերժ Սարգսյանը կարևորել է հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավարի այցը Հայաստան հատկապես ՀՀ-ում […]

Հայտնաբերվել է լեյտենանտի դին

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայքի, Արփա գետի երկայնքով հրշեջ-փրկարարները, ջրափրկարարները եւ զինծառայողները որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս մայիսի 11-ին, ժամը 18.03-ի սահմաններում սահմանային չեզոք գոտում` Տանձիկի ջրամբարում, հայտնաբերել են զինծառայող ավագ լեյտենանտ Մերուժան Հարությունյանի դին:  Հիշեցնենք, որ նա մայիսի 1-ին, ժամը 18.00-ի սահմաններում գնացել է Արփա գետի ուղղությամբ եւ չէր վերադարձել: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված