16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ընդունեց Ազգային ժողովի փոխնախագահը

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 13-ին ընդունեց ՙԿոնրադ Ադենաուեր՚ հիմնադրամի տարածաշրջանային ղեկավար Ջանան Աթիլգանին:

Էդուարդ Շարմազանովը դրական գնահատեց “Կոնրադ Ադենաուեր՚” հիմնադրամի գործունեությունը, որն ուղղված է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության,  արդարության գաղափարների տարածմանը, եւ որը միշտ նպաստել է Հայաստանում այդ արժեքների զարգացմանը:

ԱԺ փոխնախագահը հավաստիացրեց, որ Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը  չի նվազեցնում  Եվրամիության հետ երկխոսության եւ եվրոպական կառույցների հետ փոխգործակցության հնարավորությունները. ավելին՝ Հայաստանը վճռական է   շարունակելու եւ զարգացնելու քաղաքական երկխոսությունը Եվրամիության հետ:

Տիկին Աթիլգանը նշեց, որ իրենց գործունեությունը ուղղված է Գերմանիա-Հայաստան, ԵՄ-Հայաստան եւ ՙԿոնրադ Ադենաուեր՚ հիմնադրամ-Հայաստանի հանրապետական կուսակցություն համագործակցության զարգացմանը, եւ իրենք պատրաստ են հետայսու եւս աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների ու եվրաինտեգրման գործընթացներին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին հիմնադրամի հետ Ազգային ժողովի համագործակցության եզրերը,  խորհրդարանի կառույցներին հիմնադրամի օժանդակության  ու համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:

Հյուրի խնդրանքով ԱԺ փոխնախագահը ներկայացրեց նաեւ տարածաշրջանային անվտանգության, երկրի ներքաղաքական իրավիճակի, նոր ձեւավորված կառավարության ծրագրային քաղաքականության վերաբերյալ իր պատկերացումներն ու  գնահատականները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ