06 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցությունը

Մայիսի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2013թ. ձմեռային զորակոչի արդյունքները, քննարկվել ու առաջադրվել են 2014թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման եւ անցկացման հետ կապված խնդիրներ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈւ եւ ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը, հանրապետական զորակոչային հանձնաժողովի անդամները, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, […]

Վարչապետն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Առողջապահության եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Արմեն Մուրադյանի եւ Արտեմ Ասատրյանի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Կոշ համայնք: Կառավարության ղեկավարը նախ եղել է համայնքի “Արմենակ եւ Աննա Թադեւոսյաններ” բժշկական կենտրոնում, որին կից իրականացվում է մշտական բժշկական վերահսկողություն՝ վերականգնողական ծառայություններ տրամադրելով հաշմանդամություն ունեցող երեխաներին: Հովիկ Աբրահամյանը շրջել է կենտրոնով՝ ծանոթացել ստեղծված […]

Երեւանի բակերի նկարազարդման ծրագիրն արդեն մեկնարկել է

Հաշվի առնելով մայրաքաղաքի բակերի նկարազարդման ծրագրի հաջողվածությունն ու բնակիչների դրական արձագանքը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բակային տարածքներում յուրօրինակ լուծումներով նկարազարդումների ծրագիրն ընդգրկվեց նաեւ 2014 թվականի աշխատանքներում:   Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, բակերի համալիր բարեկարգմանը զուգահեռ, նկարազարդման աշխատանքները մեկնարկել են բոլոր վարչական շրջաններում:   Թարմացվում, նոր տեսք ու շունչ են ստանում ոչ միայն բակային տարածքներում […]

Երկրաշարժ զգացվել է Կապանում եւ Քաջարանում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Երեւանի ժամանակով ժամը 01.23-ին այսօր (Գրինվիչի ժամանակով մայիսի 15-ին, ժամը 21.23-ին ) գրանցվել է 2.6 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Նախիջեւան-Հայաստան սահմանային գոտում՝ Քաջարան քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք: Ըստ ԱԻՆ կայքի՝ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.180 եւ արեւելյան երկայնության 45.960: Երկրաշարժի հիպոկենտրոնը […]

Նախկին մաքսավոր Հովիկ Աբովյանը՝ Տավուշի մարզպետ

ՀՀ կառավարության որոշմամբ Հովիկ Աբովյանը նշանակվեց Տավուշի մարզպետ: Հիշեցնենք, որ Հովիկ Աբովյանը Նոյեմբերյանի ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարն է, նախկինում զբաղեցնում էր Գուգարքի տարածաշրջանային մաքսատան պետի պաշտոնը:

Դումանյանի որդին նշանակվել է

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Գուրգեն Դումանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ։ Այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը: Նշենք, որ Գուրգեն Դումանյանը առողջապահության նախկին նախարար Դերենիկ Դումանյանի որդին է:

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը:  Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել եւ ի գիտություն է ընդունել նախորդ հանձնարարականների կատարման հաշվետվությունը: Այնուհետեւ հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երեւան-Արտաշատ հատվածում գյուղատնտեսական տեխնիկայի եւ ընտանի կենդանիների համար նոր վերգետնյա երկու ուղեանցերի կառուցման տեխնիկական […]

Կատարվում է նախաքննություն

ՀՀ ՊՆ ՌՈ օպերատիվ ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2014թ. մարտի 24-ից ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում քաղաքացի Ա.-ն, ներկայանալով որպես Մխիթար Հերացու անվան բժշկական կենտրոնի կարդիոլոգիայի բաժանմունքի պետ, քաղաքացի Մ.Գ.-ից  պահանջել եւ ստացել է ընդհանուր 480.000 դրամ` վերջինիս  որդուն` պարտադիր ժամկետային զինծառայող Ս.Վ-ին, մինչեւ զորացրման ժամկետի ավարտը` 2014թ. հունիսի 5-ը, ՀՀ […]

Գրանցվել է համայնքի ղեկավարի 80, ավագանու անդամի 196 թեկնածու

2014թ. հունիսի 8-ին տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերի թվով 55  համայնքներում, որոնցից 36-ում` համայնքի ղեկավարի եւ 30-ում` ավագանու անդամի ընտրություններ: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել 89 քաղաքացի, որոնցից 9-ը ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետում ներկայացրել է ինքնաբացարկի […]

Կարեն Մեժլումյանը նշանակվեց

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի որոշմամբ փաստաբան Կարեն Մեժլումյանը նշանակվել է ՀՀ փաստաբանների պալատի նախագահի որակավորման եւ մասնագիտական վերապատրաստման գծով տեղակալ: Տեղեկացնում ենք, որ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի նախորդ որոշմամբ դադարեցվել էր որակավորման եւ մասնագիտական վերապատրաստման գծով տեղակալ Սիմոն Բաբայանի լիազորությունները, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Սիմոն Բաբայանը նշանակվել էր “Հայաստանի Հանրապետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված