15 Հունվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ծրագրի խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի եւ քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը: 

Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհուրդը քննարկել եւ ի գիտություն է ընդունել նախորդ հանձնարարականների կատարման հաշվետվությունը:

Այնուհետեւ հաստատվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երեւան-Արտաշատ հատվածում գյուղատնտեսական տեխնիկայի եւ ընտանի կենդանիների համար նոր վերգետնյա երկու ուղեանցերի կառուցման տեխնիկական առաջադրանքը, ինչպես նաեւ կապալառու “Կորսան Կորվիամ Կոնստրուքսյոն Էս. Ա.” ընկերության հետ ստորագրված Փոխըմբռնման համաձայնագիրը:

Ներկայացվել է նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհային  միջանցքի հարավային՝ Քաջարանից մինչեւ Ագարակ ձգվող մոտ 42 կմ երկարությամբ նոր բարձրակարգ ճանապարհահատվածի ծրագիրը, որն արժանացել է խորհրդի հավանությանը:  

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ