27 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Երեւանի բակերի նկարազարդման ծրագիրն արդեն մեկնարկել է

Հաշվի առնելով մայրաքաղաքի բակերի նկարազարդման ծրագրի հաջողվածությունն ու բնակիչների դրական արձագանքը՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ բակային տարածքներում յուրօրինակ լուծումներով նկարազարդումների ծրագիրն ընդգրկվեց նաեւ 2014 թվականի աշխատանքներում:

  Մայրաքաղաքի համաչափ զարգացման համատեքստում, բակերի համալիր բարեկարգմանը զուգահեռ, նկարազարդման աշխատանքները մեկնարկել են բոլոր վարչական շրջաններում:

  Թարմացվում, նոր տեսք ու շունչ են ստանում ոչ միայն բակային տարածքներում առկա բոլոր անշուք պատերը, այլեւ ավտոտնակները: Գորշ ու խամրած գույներին փոխարինում են երեւանյան ջերմ, վառ, գունեղ երանգները: 2012թ-ին նկարազարդման աշխատանքեր են իրականացվել շուրջ 190 բակերում, 2013-ին՝ 240: Նախատեսվում է, որ ընթացիկ տարվա աշխատանքների ծավալը  կգերազանցի նախորդ տարվա ցուցանիշը:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ