17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վարչապետն ընդունել է Նորվեգիայի նորանշանակ դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Առողջապահության եւ Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարներ Արմեն Մուրադյանի եւ Արտեմ Ասատրյանի, Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ այցելել է Կոշ համայնք:

Կառավարության ղեկավարը նախ եղել է համայնքի “Արմենակ եւ Աննա Թադեւոսյաններ” բժշկական կենտրոնում, որին կից իրականացվում է մշտական բժշկական վերահսկողություն՝ վերականգնողական ծառայություններ տրամադրելով հաշմանդամություն ունեցող երեխաներին: Հովիկ Աբրահամյանը շրջել է կենտրոնով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին, նորագույն սարքավորումներին:  

 Կենտրոնը հագեցած է երեխաների ֆիզիկական ակտիվությանը նպաստող, տարբեր տարիքային խմբերի համար նախատեսված ֆիզիոթերապիայի եւ անձնական խնամքի համար անհրաժեշտ սարքավորումներով եւ դիդակտիկ նյութերով: Կենտրոնն ունի նաեւ գերժամանակակից ախտորոշման եւ ֆիզիոթերապիայի սարքավորւմներ, ժամանակակից շտապօգնության մեքենա:

Կառավարության ղեկավարը կարեւորել է երկրում նման հաստատությունների առկայությունը եւ ողջունել կենտրոնի հիմնման գաղափարը: Հովիկ Աբրահամյանը կենտրոնի ղեկավարներին կոչ է արել ներկայացնել պետության հետ համագործակցության ծրագիր՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ փոխգործակցությամբ իրականացնելու համար: Միաժամանակ, վարչապետը կարեւորել է հաշմանդամների համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

Հաստատությունը, որի կառուցման համար ներդրվել է 4 մլն դոլար, հնարավորություն ունի միաժամանակ սպասարկել 50 երեխայի: Ցերեկային խնամքի կենտրոնում գտնվելու ընթացքում երեխաները ստանում են վերականգնողական (ֆիզիոթերապիա, ակվաթերապիա), լոգոպետի, հոգեբանի ծառայություններ, 2-անգամյա սնունդ: Երեխաները հնարավորություն ունեն նաեւ հանգստանալ իրենց համար հարմարեցված ննջասենյակներում:

     Այնուհետեւ վարչապետն այցելել է Կոշի հիմնանորոգված մանկապարտեզ, որը նախատեսված է 92 երեխայի համար: Մանկապարտեզը հիմնանորոգվել, կահավորվել եւ բարեկարգվել է գերմանաբնակ բարերար Ռազմիկ Թադեւոսյանի տրամադրած միջոցներով:

Նշված աշխատանքների իրականացման համար ներդրվել է 160 մլն դրամ: 

     Վարչապետը շրջայց է կատարել նաեւ մանկապարտեզով՝ ծանոթացել նախադպրոցական տարիքի երեխաների համար ստեղծված պայմաններին:

   Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել բարերարներին եւ մանկապարտեզի հիմնանորոգման նախաձեռնողներին՝ երեխաների համար նման բարձրակարգ պայմաններ ստեղծելու համար: “Սա մեծ բարեգործություն է եւ ազգանպաստ աշխատանք»,-ասել է վարչապետը եւ նշել, որ նման մանկապարտեզներ  պետք է բոլոր համայնքներն  ունենան, եւ կառավարությունն ամեն ինչ անելու է  նրանց այդ գործում աջակցելու համար:   

     Կառավարության ղեկավարը զրուցել է նաեւ Կոշի բնակիչների հետ՝ ծանոթացել  նրանց հուզող խնդիրներին, պատասխանել տարբեր հարցերի:

 “Կոշի բնակչությունը բավականին ակտիվ է եւ կարծես ըմբռնումով է մոտենում երկրում առկա խնդիրներին, ինչը շատ լավ է: Բոլորը պետք է հասկանան, որ դրանց լուծման համար ժամանակ է պետք: Մենք սկսել ենք այդ աշխատանքները եւ փորձելու ենք այցելություններով իշխանությունն ավելի մոտեցնել մեր ժողովրդին, ազգաբնակչությանը, համայնքներին: Փորձելու ենք ավելի մոտիկից ծանոթանալ առկա խնդիրներին եւ տալ համապատասխան լուծումներ”,- նշել է Հովիկ Աբրահամյանը:     

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ