04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Քաղաքապետարանը հայցում է երեւանցիների եւ մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը

2014 թվականին Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների շինբարեկարգման ծրագրերով մայրաքաղաքում կասֆալտապատվի 2.0 մլն. քռ.մ տարածք, որից  622300 քառակուսի մետրը բաժին է ընկնում  հիմնանորոգման աշխատանքներին: Ըստ այդմ, ամբողջությամբ կբարեկարգվի 23 փողոց, ներառյալ մայթերի ասֆալտապատումը, նոր եզրաքարերի տեղադրումը, հաշմանդամների եւ մանկասայլակների համար նախատեսված թեքահարթակների կառուցումն  ու դիտահորերի կարգաբերումը: Մինչ այդ կենսապահովման ոլորտի կազմակեպությունները հիմնանորոգման ցանկում առկա բոլոր […]

Չկա մի հասարակական կազմակերպություն, որը տրամադրված չլինի իրականացնել մեր հայրենիքի ամրապնդմանը, մեր հայրենիքի զարգացմանը միտված գործունեություն.Սեյրան Օհանյան

  Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է ազատամարտիկներին միավորող, ինչպես նաեւ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցող շուրջ 130 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական գերատեսչության եւ հասարակական կազմակերպությունների համագործակցության ընդլայնմանն ու համատեղ անելիքներին վերաբերող բազմաբնույթ հարցեր: Պաշտպանական բարեփոխումների շրջագծում բանակ-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդմանը միտված ներկայացուցչական կազմով հանդիպմանը բացման խոսքով հանդես […]

Մատնանշվել են այն ընտանիքները, որոնք զինծառայող ունեն

 Օգոստոսի 16-ին  ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը, ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ Երեւանի քաղաքապետարանը կազմակերպել էին “Դրոշակակիր օջախներ” ծրագիրը, որի  նպատակն է առանձնահատուկ ուշադրություն ցուցաբերել ժամկետային զինվորական ծառայություն անցնող երիտասարդների ընտանիքներին: Ծրագրի մեկնարկը տրվեց  Ավան վարչական շրջանից, որտեղ 60 նոր զորակոչիկների ընտանիքների բնակարանների պատուհաններից  կծածանվեն ՀՀ պետական  դրոշները` մատնանշելով ժամկետային զինծառայողների ընտանիքները: ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը […]

Իտալիայի ԱԳՆ-ն նոր հայտարարությամբ փաստացի հրաժարվում է Իտալիայի եւ Ադրբեջանի նախագահների համատեղ հայտարարության ադրբեջանական կողմի հրապարակած տեքստից

Հուլիսի 14-ին, Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիեւի Հռոմ այցելության կապակցությամբ, Իտալիան եւ Ադրբեջանը պայմանավորվել էին ընդունել Համատեղ հայտարարություն՝ նպատակ ունենալով ավելի ամրապնդել երկկողմ հարաբերությունները քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքում եւ համագործակցության նոր հորիզոններ բացահայտել, ներառյալ քաղաքացիական հասարակության ընդգրկման միջոցով: Նման բազմաբնույթ համագործակցության մեջ ներառվել է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի, որի անդամ է Իտալիան եւ անվերապահ կիսում […]

Կառավարությունում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն երեկ օգոստոսի 15-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունել է արտահանող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչներին՝ հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացմանն ուղղված միջոցառումները քննարկելու նպատակով: Երկրի վարչապետն ընդգծել է, որ մասնավորապես, ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալի մեծացումն էապես կխթանի տնտեսության զարգացումը, եւ այդ նպատակով ՀՀ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել տարբեր ծրագրերի իրագործմանը: […]

Հովիկ Աբրահամյանը ծանոթացել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության անդամների ուղեկցությամբ  այցելել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նախ վարչապետին է ներկայացրել ԱԻՆ հրշեջ-փրկարարական հատուկ տեխնիկական միջոցները, որոնք հնարավորություն են տալիս արտակարգ պայմաններում իրականացնել հրդեհի մարման  աշխատանքներ եւ փրկարարական գործառույթներ: Արմեն Երիցյանը նշել է, որ  աշխատանքներ են տարվում տեխնիկական միջոցները համալրելու ուղղությամբ: Այնուհետեւ ԱԻՆ […]

Նախարարն ու դեսպանն ամփոփեց “Թվինինգ”-ը

Երեւանում այսօր տեղի է ունեցել “Աջակցություն դատական համագործակցությանը” ԵՄ “Թվինինգ” ծրագրի փակման միջոցառումը, որին ներկա է եղել  ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռայներ Մորելը,  ՀՀ արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը, ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը,  Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներ: Հովհաննես Մանուկյանը շնորհակալություն է հայտնել “Թվինինգ” ծրագրի կազմակերպիչներին եւ նշել, որ ՀՀ […]

Պաշտպանության փոխնախարարը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը ս.թ. օգոստոսի 15-ին հանդիպումներ է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի եւ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկիի հետ:               Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր:Մասնավորապես, անդրադարձ է եղել  հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ս.թ. հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարություն. պտուղ-բանջարեղենի մթերման ծավալները

Օգոստոսի 14-ի դրությամբ հանրապետությունում մթերվել է 3067 տոննա բանջարեղեն, այդ թվում` 1704 տոննա լոլիկ, 277 տոննա վարունգ, 389 տոննա սմբուկ, 73 տոննա պղպեղ եւ 59 տոննա լոբի ու ոլոռ:  Նույն ժամանակահատվածում մթերվել է 1287 տոննա պտուղ, այդ թվում` 98 տոննա դեղձ, 158 տոննա ծիրան, 494 տոննա կեռաս, սալոր ու բալ, 146 տոննա ընկույզ եւ 255 տոննա հատապտուղ: […]

Մանկապարտեզներին մատակարարված անորակ հավը չի օգտագործվել

“Էդվարդ Մխիթարյան” ԱՁ-ի կողմից մայրաքաղաքի 3 մանկապարտեզների անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ տեղեկացնում ենք, որ նշված անհատ ձեռներեցի հետ,  որպես մատակարարի, պայմանագիրը կնքվել է ս.թ. հուլիսի 10-ին: Վերջինիս կողմից առաջին մատակարարումը եղել է 2014թ. օգոստոսի 12-ին: Հարկ է նշել, որ իրականացված մատակարարմանը հաջորդած 20 րոպեների ընթացքում վերոնշյալ 3 մանկապարտեզներ են այցելել իրավապահ մարմինների աշխատակիցներ եւ կապարակնքել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի