29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կառավարությունում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացման հեռանկարները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն երեկ օգոստոսի 15-ին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում ընդունել է արտահանող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչներին՝ հայկական արտադրանքի արտահանման ծավալի ավելացմանն ուղղված միջոցառումները քննարկելու նպատակով:

Երկրի վարչապետն ընդգծել է, որ մասնավորապես, ռուսական շուկա հայկական արտադրանքի արտահանման ծավալի մեծացումն էապես կխթանի տնտեսության զարգացումը, եւ այդ նպատակով ՀՀ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել տարբեր ծրագրերի իրագործմանը:

Վարչապետ Աբրահամյանի առաջարկով նախ պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները մանրամասներ են ներկայացրել ստեղծվող հնարավորությունների, ՀՀ կառավարության կողմից առաջարկվող միջոցառումների եւ ֆինանսավորման գործիքների վերաբերյալ, այնուհետեւ ծավալվել է մտքերի փոխանակություն:

Խոսքը փոխանցելով գործարարներին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ակնկալում է անկեղծ գնահատականներ, առաջարկություններ եւ պատրաստ է համատեղ քննարկել յուրաքանչյուր նախաձեռնություն: Քննարկման ընթացքում գործարարները բարձրացրել են արտահանման կազմակերպման ենթակառուցվածքների ձեւավորմանը եւ գործընթացի պարզեցմանը, վարկավորման պայմանների բարելավմանը, մատչելի վարկային միջոցների տրամադրմանը, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը եւ սարքավորումների ձեռքբերմանը, արտահանման լոգիստիկ նոր սխեմաների մշակմանը վերաբերող հարցեր եւ մի շարք այլ խնդիրներ եւս: 

Ամփոփելով հնչած դիտարկումները՝ վարչապետը հանձնարարել է ձեւավորել համատեղ աշխատանքային խումբ, որը մեկ շաբաթվա ընթացքում կուսումնասիրի արտահանող ձեռնարկությունների արտադրական հզորությունները, ռեսուրսները եւ արտահանման ծավալի ավելացման հնարավորությունները: Կառավարության ղեկավարն առաջարկել է գործարարներին ըստ արտահանվող ապրանքատեսակի ներկայացնել առկա խնդիրները եւ խոչընդոտները՝ պատկան մարմինների կողմից դրանք ուսումնասիրելու եւ անհրաժեշտության դեպքում լուծում տալու նպատակով:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ