Ինտենսիվ կերպով շարունակվում են “Հյուսիս-հարավ” ավտոմայրուղու շինարարական աշխատանքները
ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի անմիջական հսկողությամբ “Հյուսիս-հարավ” ավտոմայրուղու Տրանշ 1-ի՝ Երեւան-Արտաշատ (հատված 2), Երեւան-Աշտարակ (հատված 3) եւ Տրանշ 2-ի՝ Աշտարակ-Թալին (հատված 1) ճանապարհահատվածներում ամռան ամիսներին ինտենսիվ կերպով շարունակվում են շինարարական աշխատանքները։ Տրանշ 1-ի Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածում, որտեղ արդեն ավարտվել է ձախակողմյան մոտ 19.5 կմ երկարությամբ հատվածի բետոնապատումը,կատարվում է կարալցում, ջրահեռացման համակարգերի տեղադրում, կամրջային […]