04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ճշգրտվում են սերմացուի ներկրման ծավալները

2014թ. գարնանացանի համար գարու, եգիպտացորենի, առվույտի եւ կորնգանի արտադրության զարգացման ծրագրով ներմուծված սերմացուի պահանջարկի նվազման պատճառով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է ավելցուկ սերմացուի պահպանության եւ իրացման պատասխանատվությունը վերապահել մարզպետարաններին: Համապատասխան որոշման նախագիծը քննարկելիս վարչապետ Հովիկ Աբրահամյանը նպատակահարմար չի համարել հարցի այդօրինակ լուծումը եւ առաջարկել է ավելցուկ սերմացուն հատկացնել գյուղացիական տնտեսություններին: Խմբագրված որոշումն ընդունվել է առանց […]

Տաքսիների նոր ավտոկայանատեղիներ մայրաքաղաքում

Ընդառաջելով մայրաքաղաքում մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող վարորդների խնդրանքին, այդ փոխադրամիջոցների կայանման վայրերը կանոնա­կարգելու նպատակով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի  հուլիսի 29-ի համապատասխան որոշմամբ սկսվել և արդեն ավարտվել են շուրջ 60 մեքենայի համար նախատեսված 17 կայանատեղերի կահա­վոր­ման աշխատանքները։ Երևանի քաղաքապետի մարտի 21-ի որոշմամբ սահմանված շուրջ 140 տաքսի ավտոմեքենաների համար նախատեսված ևս 35 կայանատեղերի կահավորման աշխատանքները մեկնարկել […]

Պաշտոնական այցով Հայաստանում է Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ս.թ. օգոստոսի 11-ից 15-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է  ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի հրամանատար-ադյուտանտ գեներալի օգնական, բրիգադի գեներալ Բրեդլի Լինկը: Այցի ընթացքում բրիգադի գեներալ Բրեդլի Լինկին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Տեղի են ունեցել նաեւ բրիգադի գեներալ Լինկի հանդիպումները ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի […]

Հայաստանի նախագահը շնորհավորել է Էրդողանին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: “Ձերդ Գերազանցություն, Շնորհավորում եմ Ձեզ Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Թուրքիայի ժողովրդին` բարեկեցություն եւ առաջընթաց: Ստանձնելով Թուրքիայի Հանրապետության Նախագահի պաշտոնը` Դուք անկասկած ունեք հնարավորություն Ձեր եռանդը ներդնելու մեր կողմից ձեռք բերված երկկողմ պայմանավորվածություններն […]

“Առաջարկությունների արկղեր”-ը բացվեցին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական նախաձեռնությամբ Երեւանի վարչական բոլոր շրջանների մարդաշատ վայրերում տեղադրվել են  “Առաջարկությունների արկղեր”: Դրանք հնարավորություն են տալիս երեւանցիներին մայրաքաղաքի զարգացման, բարեկարգման վերաբերյալ իրենց առաջարկներն ուղղել քաղաքապետարանին։ Այդ առաջարկներից շատերը թեեւ ընդգրկվել են քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերում, այդուհանդերձ, առանձին դեպքերում, օրինակ, բակերի բարեկարգման մասով, կյանքի են կոչվում` հաշվի առնելով առաջարկներում նշված  բաղադրիչները: Արդեն […]

Հայ երիտասարդները մասնակցում են “Մաշուկ-2014”-ին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ հայաստանյան հասարակական կազմակերպությունների ակտիվ ներկայացուցիչներ եւ ուսանողներ օգոստոսի 4-17-ը Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաքում մասնակցում են “Մաշուկ-2014” միջազգային երիտասարդական ֆորումին։ Երկու փուլով անցկացվող ծրագրին մասնակցում է ԱՊՀ տարածաշրջանի, ինչպես նաեւ այլ երկրների 18-30 տարեկան 2500 երիտասարդ։  Հինգերորդ հոբելյանական “Մաշուկ” երիտասարդական համաժողովը սոցիալ-կրթական նախագիծ է, որն ուղղված է տնտեսական, կրթական, քաղաքական, գիտական եւ […]

Վարչապետը Արմավիրում էր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզի մի շարք համայնքներում՝ բնակիչներին հուզող խնդիրներին ծանոթանալու եւ լուծման եղանակները քննարկելու նպատակով: Երկրի վարչապետի այցի առաջին կանգառն Արազափ համայնքի բանջարաբոստանային կուլտուրաների ցանքատարածություններն էին: Այստեղ հավաքված գյուղացիները շնորհակալություն են հայտնել ՀՀ կառավարությանը՝ գյուղատնտեսության նախարարության միջոցով ցեցերի դեմ պայքարի արդյունավետ միջոցներ տրամադրելու համար, ինչի շնորհիվ այս տարի […]

Ծանոթացան բելոռուսները

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն օգոստոսի 12-ին ընդունել է Բելառուսի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի միասնական պետական ռեգիստրի պետ Դմիտրի Կովալենկոյին եւ իրավախորհրդատու Իննա Լեուսին:  Բելառուսի գործընկերները Հայաստանում են եռօրյա այցով, որի ընթացքում նախատեսվում է փորձի փոխանակում ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության հետ: Դմիտրի Կովալենկոն նախարարին է փոխանցել Բելառուսի Հանրապետության […]

Վարչապետն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության կենտրոնական վարչության անդամներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) կենտրոնական վարչության պատվիրակությանը: Այն համահայկական տարածում ունեցող մարզական եւ սկաուտական կազմակերպություն է, որն աշխարհի ավելի քան 20 երկրում ունի 103 մասնաճյուղ` շուրջ  28000 անդամով եւ քառամյա պարբերականությամբ կազմակերպում է համահայկա­կան միջոցառումներ, սկաուտական բանակումներ եւ մարզախաղեր։ Ողջունելով հյուրերին՝ երկրի վարչապետը բարձր է գնահատել կառույցի դերը հայապահպանության գործում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի