17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Պաշտոնական այցով Հայաստանում է Կանզասի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում ս.թ. օգոստոսի 11-ից 15-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է  ԱՄՆ Կանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի հրամանատար-ադյուտանտ գեներալի օգնական, բրիգադի գեներալ Բրեդլի Լինկը:

Այցի ընթացքում բրիգադի գեներալ Բրեդլի Լինկին ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը: Տեղի են ունեցել նաեւ բրիգադի գեներալ Լինկի հանդիպումները ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ս.Գալստյանի եւ ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կ.Խաչատրյանի հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստան-Կանզաս Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ համագործակցությանը եւ դրա հետագա ընդլայնմանն առնչվող հարցեր:

Կայացել են նաեւ Կանզասի ազգային գվարդիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի այցերը ՀՀ ՊՆ մարշալ Ա.Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտ եւ ՀՀ ՊՆ ենթասպաների դպրոց:

Ս.թ. օգոստոսի 14-ին բրիգադի գեներալ Բ.Լինկը մասնակցելու է Սյունիքի մարզի Դարբաս գյուղի հիվանդանոցի եւ դպրոցի վերաբացման արարողությանը, որը վերանորոգվել է Կանզասի ազգային գվարդիայի ինժեներական ծառայության միջոցով: Նշված աշխատանքների իրականացման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարությունն որոշակի օժանդակություն է ցուցաբերել տրանսպորտային փոխադրումների իրականացման ուղղությամբ:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ