04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ցավակցել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանիին՝ Թեհրանի շրջակայքում տեղի ունեցած ԱՆ-140 ուղեւորատար ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որը տասնյակ անմեղ զոհերի պատճառ է դարձել: Իրանի ժողովրդի համար այս ծանր պահին Նախագահ Սերժ Սարգսյանը հեռագրում նաեւ ցավակցություն է հայտնել հանգուցյալների հարազատներին ու մերձավորներին:  

Հակառակորդի կրակոցներից Այգեպարում 2 տուն է այրվել

Ըստ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի,  օգոստոսի 10-ին, ժամը 04.20-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Այգեպար գյուղի տներից մեկում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որը ճանապարհի վտանգավոր լինելու պատճառով, դեպքի վայրից մոտ 600 մ հեռավորության վրա, դադարեցրել է ընթացքը եւ իրականացրել հերթապահություն:    Պարզվել է, որ այրվում են 130քմ. մակերեսով […]

Հրադադարի խախտման դեպքերի նվազում է արձանագրվել

Ըստ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի մամուլի ծառայության,  առաջնային գծում անցած գիշեր նկատվել է հրադադարի խախտման դեպքերի նվազում: Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն օգոստոսի 9-ից 10-ն ընկած ժամանակահատվածում առաջնային գծի ողջ երկարությամբ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան […]

Ժողովուրդը միասնական է անվտանգության հարցում. ՀՀ վարչապետ /ֆոտո/

Վարչապետ  Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,  ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները, աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Կառավարության ղեկավարը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Կողմերը քննարկել են առաջնագծում ստեղծված իրավիճակը, երկկողմ տնտեսական համագործակցության հետագա խորացմանն ուղղված հարցեր: Հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները եւս մեկ անգամ շեշտել […]

ՀՀ զինված ուժերը շարունակում են վստահորեն վերահսկել սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով

Անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 8-9-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 20 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1400 […]

Հակառակորդը հետ է շպրտվել՝ ունենալով կորուստներ

Ըստ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հաղորդագրության, օգոստոսի 8-ի լույս 9-ի գիշերը՝ ժամը 04:20-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային /Հադրութի/ եւ հարավարեւելյան /Մարտունու/ ուղղություններով հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական բանակի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, ձեռնարկել են կանխարգելիչ միջոցառումներ, ինչի արդյունքում հակառակորդը, կրելով կորուստներ, հետ է […]

Առողջապահության նախարարը սկսեց Գեղարքունիքից

ՀՀ առողջապահության  նախարար  Արմեն Մուրադյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցը սկսեց Վարդենիսից: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նախարարը շրջեց Վարդենիսի հիվանդանոցում, ծանոթացավ կենտրոնի կարողություններին, շենքային պայմաններին, նյութատեխնիկական հագեցվածությանը եւ մասնագետներով ապահովվածությանը: Վիրահատարանում Արմեն Մուրադյանին ներկայացվեցին իրականացվող վիրահատությունների ծավալը եւ հետվիրահատական բուժման կազմակերպումը:  Հիվանդասենյակներում նախարարը զրուցեց հիվանդների  հետ: Թեեւ հիվանդանոցը ջեռուցվում է, բայց ունի շենքային պայմանների, ինչպես […]

ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի պաշտոնական հայտարարությունը

Ս.թ. օգոստոսի 8-ին Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակությունը պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի իշխանությունների հաղորդագրությունը ս.թ. օգոստոսի 7-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան վերաբերյալ: ՀՀ Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը ս.թ. օգոստոսի 7-ին, դեռեւս չպարզված հանգամանքներոււմ, հատել էր հայ-ադրբեջանական պետական սահմանը եւ հայտնվել ադրբեջանական գերության մեջ: Չնայած ադրբեջանական […]

Պատրաստակամ են աջակցելու հայրենասիարկան նախաձեռնությունների իրականացմանը

      Հուլիսի վերջին եւ օգոստոսի սկզբին հայ-ադրբեջանական ուժերի շփման գծում ադրբեջանական կողմի նախաձեռնած գործողությունները նպատակ ունեին Մինսկի խմբի վերջին միջնորդական քայլերին համընթաց քաղաքական շանտաժի հաղթաթուղթ տալ Ադրբեջանի ղեկավարին: Արդյունքները հայտնի են. հակառակորդը խստագույնս պատժվեց` հատուցելով տասնյակ զինվորների կյանքով, իսկ Ադրբեջանի ղեկավարը մնաց ձեռնունայն:     Մեր զինծառայողներն ապացուցեցին զինվորական պարտքին իրենց հավատարմությունն ու աննահանջ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի