17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ժողովուրդը միասնական է անվտանգության հարցում. ՀՀ վարչապետ /ֆոտո/

Վարչապետ  Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը,  ՀՀ Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչները, աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում:

Կառավարության ղեկավարը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին: Կողմերը քննարկել են առաջնագծում ստեղծված իրավիճակը, երկկողմ տնտեսական համագործակցության հետագա խորացմանն ուղղված հարցեր: Հայկական երկու պետությունների բարձրաստիճան պաշտոնյաները եւս մեկ անգամ շեշտել են ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Միաժամանակ ընդգծվել է, որ հայկական զինված ուժերը պատրաստ են հետագայում եւս ամենաբարձր մակարդակով ապահովել ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի ժողովրդի անվտանգությունը:                Հանդիպմանը ներկա են եղել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը,  պաշտոնատար այլ անձինք:

Այնուհետեւ Հովիկ Աբրահամյանը ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ եւ պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Վարչապետը, մասնավորապես, նշել է. “Մեր  այցի նպատակը մեկն է. լինել առաջին գծում՝ մեր զինվորների կողքին: Խանդավառություն կա եւ Հայաստանի, եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Ժողովուրդը, հասարակությունը միասնական են անվտանգության հարցում: Դա շատ կարեւոր է: Յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա, որ Հայաստանի անվտանգությունը սկսվում է Արցախի անվտանգությունից, եւ եթե Արցախում ամեն ինչ ապահով է, ապա Հայաստանի Հանրապետությունը նույնպես անվտանգ է: Այսօր մեր զինվորների բարձր ոգին մեզ ոգեւորում է: Իհարկե, մեր ցանկությունն է, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ բանակցություների արդյունքում, բայց եթե մեզ պարտադրում են եւ դիպուկահարներն անընդհատ փորձում են սպանել մեր զինվորներին, ապա մենք ունենք այդ հնարավորությունը` պաշտպանելու մեր հողն ու երկիրը:

Մեր նպատակն է՝ ծանոթանալ խնդիրներին, փորձել աջակից լինել նաեւ բարոյապես, որպեսզի մեր զինվորները հասկանան, որ իշխանություններն ու ժողովուրդն իրենց կողքին են: Համարում եմ, որ պարտավոր ենք նման այցելություններ կատարել, եւ այս վերջին լարված օրերին միշտ եղել ենք սահմանապահ գյուղերում: Այսօր էլ եկել ենք Լեռնային Ղարաբաղ եւ գիշերը լինելու ենք դիրքերում, առաջին գծում` մեր զինվորների կողքին: Մենք որեւէ աջակցություն չենք խնայելու, որպեսզի մեր բանակը լինի ավելի մարտունակ: Մենք յուրաքանչյուր ֆինանսական ռեսուրս պատրաստ ենք տրամադրել` զինելու մեր բանակը, պաշտպանելու մեր հողը, սահմանը: Մենք այլընտրանք չունենք:

Լեռնային Ղարաբաղի նախագահը նաեւ մի կարեւոր առաջարկ արեց, որ մենք պետք է ունենանք այնպիսի սարքավորում, որը թույլ կտա դիտարկել ողջ սահմանը: Այժմ հաշվարկվում է այդ նախագիծը: Հայաստանի կառավարությունը կփորձի անպայման սատարել այդ ծրագրի իրականացմանը”:                  

ՀՀ վարչապետը հանդիպել է նաեւ ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասում կայացած զինվորների երդմնակալությանը  ներկա զինծառայողների ընտանիքների անդամներին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ