04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է “Լավագույն մարզական ընտանիք 2014”-ի հաղթող ճանաչված Երեւանի թիմին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած եւ հաղթողի գավաթը նվաճած Երեւանի թիմի 19 ընտանիքներին, այդ թվում այս տարի առաջին անգամ Երեւանը ներկայացրած հաշմանդամություն ունեցող մարզիկներին: Ողջունելով ներկաներին ու մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով հաղթական գավաթը Երեւան բերելու համար՝ Տարոն Մարգարյանն ընդգծել […]

Սերժ Սարգսյանը կհանդիպի Վլադիմիր Պուտինին

 Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 8-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն, քաղաք Սոչի: Օգոստոսի 9-ին կկայանա Հայաստանի Հանրապետության Նախագահի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել այցի շրջանակում անցկացնել նաեւ եռակողմ հանդիպում` Ռուսաստանի Դաշնության եւ Ադրբեջանական Հանրապետության նախագահների հետ` քննարկելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման խնդիրները, ինչպես նաեւ վերջին […]

Տնտեսվարողները կգործեն հավասար մրցակցային դաշտում

   Օգոստոսի 7-ին կայացած կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը  հիշեցրել է, որ ս.թ. հուլիսի 1-ից ՀՀ ֆինանսների նախարարությունը ավելի ակտիվ, համակարգված միջոցառումներ է իրականացնում հարկային դաշտում՝ բոլոր տնտեսվարողների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու, այդ թվում բոլոր գործարքների համար փաստաթղթավորման պահանջներն իրականացնելու նպատակով: Կառավարության ղեկավարը խոսքը տվել է ՀՀ ֆինանսների նախարարին՝ ներկայացնելու, թե ինչ ձեռքբերումներ, […]

Ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարը՝ կիրառելով հրաձգային, խոշոր տրամաչափի զինատեսակներ

Օգոստոսի 6-ին և 7-ին ադրբեջանական կողմը շարունակել է խախտել հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 5-6-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 56 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7175 կրակոց: […]

Շրջվել է գարեջուր տանող բեռնատարը

Ըստ արատակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, օգոստոսի 7-ին, ժամը 01.52-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի ոլորանների մոտ բեռնատար է կողաշրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են  մեկնել ՄՓՎ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Երեւան հատվածում (10-րդ կմ) գարեջուր տեղափոխող  “Վոլվո” մակնիշի 71 OO 071 […]

“Երեւանյան ամառ” առողջապահական ակցիայի առաջին օրերին բուժհետազոտում է անցել 300 քաղաքացի

Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի առողջապահության պետ Կամսար Բաբինյանի ուղեկցությամբ այցելել է Երեւանի համաբուժարաններ, որտեղ օգոստոսի 1-ից ընթանում է «Երեւանյան ամառ» առողջապահական ակցիան։ Դավիթ Օհանյանը ծանոթացել է քաղաքացիների այցելությանը, նրանց առողջական վիճակի ցուցանիշներին, քաղաքացիներից հետաքրքվել ակցիայի ընթացքի ու բուժսպասարկման որակի մասին։Շրջելով թերապեւտիկ եւ հետազոտությունների սենյակներով՝ քաղաքապետի տեղակալը բժիշկներին հորդորել է ակցիայի օրերին հետեւողական լինել […]

Բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը

ՀՀ բնապահպանության նախարարությունում այսօր կայացել է ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցել են ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների, տարբեր բուհերի եւ ՀՀ բնապահպանության նախարարության գիտնականները: Գիտատեխնիկական խորհրդի գործունեության նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի պահպանության ոլորտում գիտականորեն հիմնավորված մոտեցումների կիրառմանը, մթնոլորտի, հողերի, ջրերի, ընդերքի, կենդանական եւ բուսական աշխարհի, բնության հատուկ պահպանվող […]

Քեթրին Լիչը կարեւորել է իրավիճակը կայունացնելու անհրաժեշտությունը

Այսօր` օգոստոսի 6-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ-ում Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Քեթրին Լիչը քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը: Տիկին Լիչն իր ցավակցություններն է հայտնել վերջին օրերին տեղի ունեցած միջադեպերի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին: Սեյրան Օհանյանն իր հերթին ներկայացրել է իրադրությունը ուժերի շփման գծում: ՀՀ […]

Վարչապետը ծանոթացել է Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է Մ-4, Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ծովագյուղից մինչեւ Դիլիջանի թունելն ընկած ճանապարհահատվածի (73.2-83.12 կմ) շինհրապարակ՝ վերականգնողական աշխատանքներին ծանոթանալու նպատակով:  Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացվում են 2014 թ. ՀՀ պետական բյուջեի պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով՝ 1 մլրդ 180 մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: Հանրապետության վարչապետին է ներկայացվել շինարարական աշխատանքների ընթացքը, արձանագրված […]

Մայրաքաղաքի ոռոգման ցանցը 2014 թվականին ընդլայնվել է 22 կիլոմետրով

Մայրաքաղաքի օրեցօր ավելացող ծաղկապատ տարածքների, այգիների, պուրակների ու կանաչ գոտիների պահպանության ու խնամքի առաջին նախապայմանը ոռոգման նոր համակարգերի ներդրումն է: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ու անմիջական վերահսկողությամբ այս տարի կառուցվել է 22 կիլոմետր ոռոգման նոր համակարգ: Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության 2014 թվականի ծրագրերի շրջանակում  ոռոգման նոր խողովակաշարեր են անցկացվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան, Օգանով, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի