12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է “Լավագույն մարզական ընտանիք 2014”-ի հաղթող ճանաչված Երեւանի թիմին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանում հյուրընկալել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» ամենամյա մրցույթի հանրապետական փուլին մասնակցած եւ հաղթողի գավաթը նվաճած Երեւանի թիմի 19 ընտանիքներին, այդ թվում այս տարի առաջին անգամ Երեւանը ներկայացրած հաշմանդամություն ունեցող մարզիկներին:

Ողջունելով ներկաներին ու մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնելով հաղթական գավաթը Երեւան բերելու համար՝ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ քաղաքապետարանը շարունակելու է մայրաքաղաքում սպորտի զարգացման եւ առողջ ապրելակերպի խթանման ուղղությամբ որդեգրած իր քաղաքականությունը:

 «Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» ամենամյա մրցույթն իսկապես սպասված ստուգատես է, որի շրջանակում մեր թիմը հատկապես վերջին տարիներին իրոք տպավորիչ մասնակցություն է ունենում: Ձեր շնորհիվ այսօր, ըստ էության, նաեւ առողջ ապրելակերպի եւ սպորտի նկատմամբ հետաքրքրությունն է մեծանում մայրաքաղաքում, ինչն իր հերթին լավ օրինակ է ծառայում երեւանցի այլ ընտանիքների համար: Բայցեւ չպետք է բավարարվենք ձեռբերածով եւ համոզված եմ, որ հաջորդ տարիներին եւս մեր թիմը լավագույնս կներկանա այս ստուգատեսին, նաեւ անհատապես հաղթանակներ գրանցելով մարզաձեւերից յուրաքանչյուրում: Վստահ եղեք, որ Երեւանի քաղաքապետարանն իր հերթին մշտապես կլինեի մարզական ընտանիքների կողքին եւ հնարավորին կաջակցի՝ նոր հաղթանակների սպասումով»,-ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2014» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլում մայրաքաղաք Երեւանի մարզական պատիվը բարձր պահելու համար մրցույթին մասնակցած բոլոր ընտանիքները պարգրատրվել են Երեւանի քաղաքապետի պատվոգրերով եւ հուշանվերներով:

Թիմի մասնակցությունը լավագույնս ապահովելու համար Երեւանի քաղաքապետի պատվոգրերի են արժանացել նաեւ մարզիչներն ու թիմի պատասխանատուները:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին սպորտի զարգացման գործում հստակ քաղաքականության եւ իրականացվող ծրագրերի, ինչպես նաեւ մշտական ուշադրության եւ գնահատանքի համար, մարզիկներն ու մարզիչները նշել են, որ հաջորդ տարի եւս անելու են հնարավորը հաղթական գավաթը կրկին Երեւան բերելու համար:

Հանդիպման ավարտին ՀՀ Նախագահի մրցանակ գավաթն ի պահ է տրվել Երեւանի քաղաքապետարանին:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ