12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

“Երեւանյան ամառ” առողջապահական ակցիայի առաջին օրերին բուժհետազոտում է անցել 300 քաղաքացի

Երեւանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը քաղաքապետարանի առողջապահության պետ Կամսար Բաբինյանի ուղեկցությամբ այցելել է Երեւանի համաբուժարաններ, որտեղ օգոստոսի 1-ից ընթանում է «Երեւանյան ամառ» առողջապահական ակցիան։ Դավիթ Օհանյանը ծանոթացել է քաղաքացիների այցելությանը, նրանց առողջական վիճակի ցուցանիշներին, քաղաքացիներից հետաքրքվել ակցիայի ընթացքի ու բուժսպասարկման որակի մասին։Շրջելով թերապեւտիկ եւ հետազոտությունների սենյակներով՝ քաղաքապետի տեղակալը բժիշկներին հորդորել է ակցիայի օրերին հետեւողական լինել բուժակցիայի մասին բնակչությանը բավարար տեղեկացնելու գործում եւս։«Քաղաքապետարանի առողջապահական հերթական ակցիան այս անգամ էլ եւ՛ բուժական, եւ՛ կանխարգելիչ առաքելություն ունի։ Այնպես որ, վստահելով ձեր մասնագիտական հոգատարությանը, խնդրում ենք ակցիայի անցկացման մասին տեղեկացնել ոչ միայն տվյալ հիվանդություններով հաշվառված բնակիչներին, այլ բոլորին՝ որքան հնարավոր է շատ քաղաքացիների հնարավորույթուն տալով կանխարգելիչ ստուգումներ անցնելու, իսկ հիվանդություն ախտորոշելու դեպքում՝ անվճար բուժման ուղեգրում ստանալու»,- նշել է Դավիթ Օհանյանը։

Քաղաքապետի տեղակալը նաեւ զրուցել է բուժհաստատություններ այցելած քաղաքացիների հետ եւ տեղեկացել, որ նրանք ակցիայի ընթացքից՝ ընձեռած հնարավորությունից ու բուժաշխատողների սպասարկումից գոհ են։ Հատկապես այն քաղաքացիները, ովքեր ողնաշարի հետ կապված առողջական խնդրի բերումով են մասնակցում ակցիային, նշել են, որ, համակարգչային տոմոգրաֆիայի թանկարժեք հետազոտությունը ներառելով անվճար բուժօգնության ակցիայում, քաղաքապետարանը հերթական անգամ գործնականում ապացուցում է, որ բնակչության առողջության համար եւս հոգ է տանում։ 

«Երեւանյան ամառ» առողջապահական ակցիայում ներառված են վահանաձեւ գեղձի, սիրտ-անոթային, ինչպես նաեւ համակարգչային տոմոգրաֆիայի հետազոտություններ։ Օգոստոսի 1-5-ի դրությամբ ակցիային մասնակցելու համար Երեւանի քաղաքապետարանի համաբուժարաններ է դիմել 300 քաղաքացի։ 15 քաղաքացի ուղեգրվել է տոմոգրաֆիական հետազոտության։

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության

եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ