04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Աջափնյակ վարչական շրջանում հետեւել է բազմաբնակարան շենքերի շինարարությանը

Երեւանի քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերով իրականացվող աշխատանքներին տեղում հետեւելու նպատակով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի վարչական շրջաններ աշխատանքային հերթական շրջայցը Աջափնյակում էր: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետն այցելել է Սիսակյան 16, Շինարարների 6 եւ 15, Մարգարյան 45 հասցեներում կառուցվող բազմաբնակարան շենքերի շինհրապարակներ, որտեղ ընթանում են բազմաբնակարան շենքերի շնարարական աշխատանքները: Մայրաքաղաքի 4-րդ աստիճանի վթարային շենքերի բնակիչներին նոր […]

ՀԱԿ-ը մերժում է վարչապետի քարոզարշավին մասնակցելու հրավերը

Օգոստոսի 4-ին ԱԺ խմբակցությունների հետ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ քննարկվեց շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի կողմից կատարված լայնածավալ հարձակումների հետեւանքով ստեղծված լարված իրավիճակը: Քննարկման արդյունքում խմբակցությունները որոշում կայացրին հանդես գալ հայոց բանակին եւ զինվորներին աջակցելու միասնական հայտարարությամբ, ինչպես նաեւ որոշվեց խմբակցությունների ղեկավարների համատեղ այցով մեկնել ճակատի գիծ եւ հանդիպումներ անցկացնել հայրենիքի […]

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի ցնցումները զգացվել են նաեւ Սյունիքում

Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության կայք-էջի, այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 11.26-ին ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10.53-ին Իրանի Հանրապետությունում՝ Ահար քաղաքից 28 կմ դեպքի արեւմուտք, տեղի է ունեցել 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 38.520 եւ արեւելյան երկայնության 46.750: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում […]

Պաշտպանության փոխնախարարի գլխավորած պատվիրակությունը ԱՄՆ-ում է

ԱՄՆ Կանզաս նահանգից ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Վաշինգտոն, այնուհետև՝ Նյու Յորք: Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ս.թ. օգոստոսի 7-ին կայացել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի հանդիպումները ԱՄՆ-ի պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Էվելին Ֆարկասի, պետքարտուղարի փոխտեղակալներ Գրեգ Կաուսների և Էրիկ Ռուբինի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության […]

Ադրբեջանը խախտել է հրադադարը

Անցած գիշեր եւ այսօր առավոտյան ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու տարբեր հատվածներում` կիրառելով հրաձգային, այդ թվում` խոշոր տրամաչափի զինատեսակներ: Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` օգոստոսի 7-8-ն ընկած ժամանակահատվածում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 31 անգամ: Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 […]

Խստացվում է վերահսկողությունը

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխնախարար Տիգրան Սահակյանի մոտ քնարկվեցին ՀՀ առողջապահական պետական տեսչության խնդիրներն ու առաջիկա անելիքները:   Առանցքային էր փոխանցվող վարակներից զերծ պահելու նպատակով սահմանային անցակետերում վերահսկողությունն ուժեղացնելու հարցը: Հատկապես հայ-վրացական սահմանին, որն ազգաբնակչությունն առավել հաճախ է հատում հանգտսի մեկնելու նպատակով:  Տրվել են հստակ հանձնարարականներ:  Կատարվել է նաեւ գործառույթների բաշխում […]

“Հայկական միրգ”-ի արդյունավետությունը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր  հրավիրել է խորհրդակցություն` նվիրված  «Հայկական միրգ» ծրագրի արդյունավետության բարձրացման խնդրի քննարկմանը: Խորհրդակցությանը մասնակցում էին Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, Տավուշի փոխմարզպետ Լեւոն Սարգսյանը, փոխնախարար Սամվել Գալստանը, «Գյուղական տարածքների զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրեն Աշոտ Վարդանյանը, «Հայկական միրգ»  ԲԲԸ տնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը եւ վերոնշյալ […]

Շինարարի օրվա առթիվ ոլորտի լավագույն ներկայացուցիչները խրախուսվել են ՀՀ վարչապետի շնորհակալագրով

Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո ՀՀ կառավարության  նիստերի մեծ դահլիճում այսօր մեկնարկել է Շինարարի օրվա առթիվ կազմակերպված հանդիսավոր միջոցառումը։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության եւ իր անունից շնորհավորել է շինարարներին մասնագիտական տոնի առթիվ, մաղթել արգասաբեր աշխատանք եւ նորանոր ստեղծագործական հաջողություններ: “Շինարարի մասնագիտությունն ամենապատվավոր մասնագիտություններից է եւ արժանի հարգանք է վայելում մեր երկրում:  Շինարարի աշխատանքի արդյունքով […]

Հայաստանում կկառուցվի նոր՝ Հարավային երկաթուղին

    ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագծին: ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին հանձնարարվել է կոնցեսիոների կողմից միջազգային չափորոշիչների համաձայն ներկայացված կոորդինատային չափագրման տվյալներն ստանալուց հետո երկամսյա ժամկետում ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի հարավային երկաթուղու կառուցման նախնական ծրագծի կոորդինատների տիրույթում ընդգրկված հողերի նպատակային նշանակության եւ կադաստրային արժեքների վերաբերյալ՝ […]

Ծանր վիրավորում է ստացել 19-ամյա Վիկտոր Աբրահամովը

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում օգոստոսի 7-ին տեղի է ունեցել ակտիվ փոխհրաձգություն, որի արդյունքում հակառակորդը կրել է կենդանի ուժի կորուստներ:   Փոխհրաձգության ընթացքում հակառակորդի կողմից արձակված կրակոցից գնդակային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Վիկտոր Շուբերտի Աբրաամովը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի