23 Օգոստոսի, Saturday, 2025
KFC

“Առաջարկությունների արկղեր”-ը բացվեցին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անմիջական նախաձեռնությամբ Երեւանի վարչական բոլոր շրջանների մարդաշատ վայրերում տեղադրվել են  “Առաջարկությունների արկղեր”: Դրանք հնարավորություն են տալիս երեւանցիներին մայրաքաղաքի զարգացման, բարեկարգման վերաբերյալ իրենց առաջարկներն ուղղել քաղաքապետարանին։ Այդ առաջարկներից շատերը թեեւ ընդգրկվել են քաղաքապետարանի 2014 թվականի ծրագրերում, այդուհանդերձ, առանձին դեպքերում, օրինակ, բակերի բարեկարգման մասով, կյանքի են կոչվում` հաշվի առնելով առաջարկներում նշված  բաղադրիչները:

Արդեն ամփոփվել եւ պատասխանատու ստորաբաժանումներին են հասցեագրվել  հուլիս ամսվա եւ օգոստոսի առաջին տասնօրյակին ստացված առաջարկները, որոնք, չնայած տարվա ոչ այնքան աշխույժ ժամանակահատվածին, դարձյալ քիչ չեն եղել: Առաջարկների գերակշիռ մասը վերաբերել է մայրաքաղաքում  կանաչ գոտիների ընդլայնմանը, այգիների ու պուրակների ստեղծմանը, ինչպես նաեւ նոր հեծանվուղիների կառուցմանը: Ըստ այդմ, 2013 թվականից Երեւանում հեծանվային մշակույթի տարածման միջոցառումների համատեքստում, այժմ ավարտական փուլում է Մաշտոցի պողոտայից մինչեւ Էրեբունի արգելոց-թանգարան ձգվող հեծանվուղու կահավորման եւ տեխնիկական զինման գործընթացը: Հեծանվուղին լավ նվեր կլինի հեծանվորդների համար եւ կներառի նաեւ Երեւանի փողոցներով երթեւեկելու ճամփորդական բաղադրիչը:

Ինչ վերաբերում է մայրաքաղաքի կանաչ գոտիների ընդլայնմանը, ապա այս ուղղությամբ Երեւանի քաղաքապետարանում մշակվել է ծրագրային փաթեթ, որը մինչեւ տարեվերջ կյանքի կկոչվի:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ