04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Սանմաքրման աշխատանքներ քաղաքապետարանի դպրոցներում

Մեկնարկող նոր ուսումնական տարվա նախաշեմին  Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում օգոստոսի սկզբից ընթանում են ենթակառուցվածքների` մասնավորապես կոմունալ բնույթի թերությունների վերացման աշխատանքներ: Կարգաբերվում են սանհանգույցները, ջրամատակարարման համակարգերը, խողովակաշարերը, առանձին դեպքերում նաեւ  էներգամատակարարման մալուխագծերը: Զուգահեռաբար ընթանում են դպրոցամերձ տարածքների սանմաքրման աշխատանքներ: Ըստ անհրաժեշտության, դպրոցների բակերում կտեղադրվեն նաեւ լրացուցիչ աղբամաններ: Կոմունալ ոլորտի որոշակի խնդիրներ էին […]

Առողջապահության ազգային ինստիտուտը պիտի ոլորտի “ուղեղը” լինի. նախարար

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտում հանդիպեց կառույցի ստորաբաժանումների ղեկավարների հետ, ովքեր նախարարին ներկայացրին ինստիտուտում իրականացվող ընթացիկ աշխատանքներն ու առաջիկա ծրագրերը: Օգոստոսի 27-ին Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ալեքսանդր Բազարչյանը սեղմ ժամկետում կմշակի այն առաջնահերթ ծրագրային մոտեցումները, ուղիները, որոնք միտված կլինեն կառույցի դինամիկ զարգացմանը:   “Ազգային ինստիտուտը` կորցնելով կրթական […]

Կալիֆորնիայի սենատը ճանաչել է Ղարաբաղի անկախությունը

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի սենատը նախօրեին ձայների գերակշիռ մեծամասնությամբ ընդունել է Լեռնային Ղարաբաղի անկախությունն ու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող AJR 32 բանաձեւը: Սենատի որոշմամբ  բանաձեւը ներկայացվելու է  ԱՄՆ կոնգրեսին եւ նախագահին, որպեսզի նրանք էլ իրենց հերթին նպաստեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմանը: Բանաձեւը սենատին ներկայացրել էր սենատոր Քեւին դե-Լեոնը` նշելով, որ այդ տարածքը հայկական է […]

Վարչապետը ծանոթացել է Կոտայքի մարզում գործող մի քանի ընկերությունների ներդրումային ծրագրերին

 Վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելել է Կոտայքի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է գինու-կոնյակի տուն “Շահնազարյան” ընկերությունում՝ ծանոթացել արտադրական գործընթացներին եւ ներդրումային ծրագրերին: Ընկերության արտադրանքն արտահանվում է Ռուսաստան, Ղազախստան, Ռումինիա, Լեհաստան: Բանակցություններ են տարվում նաեւ Բուլղարիա արտահանելու համար: Սպասվում է, որ ընթացիկ տարում կարտահանվի 2-2,5 մլն շիշ կոնյակ: Ծրագրվում է նոր սարքավորումների տեղադրման նպատակով այս տարի […]

Հստակեցվում են մարզային առողջապահական համակարգի զարգացմանը հեռանկարները

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այսօր կայացավ գործակարգավարական հերթական խորհրդակցություն մարզպետարանների առողջապահության  ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Նախ ներկայացվեց նախորդ խորհդակցության ժամանակ տրված` մարզերի առողջապահական համակարգի զարգացմանը  միտված հանձնարարականների կատարման ընթացքը։ Խոսքը վերաբերում էր թե՛ մարզային բժշկական հաստատությունների (առողջության պահպանման առաջնային օղակի եւ հիվանդանոցների) քարտեզագրմանն ու այդ ճանապարհով առկա խնդիրների գույքագրմանը, թե՛ մարզերի բուժհաստատություններում պահանջվող մասնագետներով […]

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Լոռու մարզում հետեւել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին եւ կաթի վերամշակման ընկերությունների գործունեությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն երեկ աշխատանքային այցով մեկնել է Լոռու մարզի մի շարք համայնքներ: Նախարարը փոխմարզպետներ Արսեն Դարբինյանի եւ Տիգրան Բադոյանի ուղեկցությամբ նախ այցելել է երկու անգամ կարկտահարությունից տուժած Ամրակից համայնք, որտեղ նա դիտարկել է, թե ինչպիսին է եղել կարտոֆիլի բերքատվությունը,  ինչպես նաեւ հետեւել է կարտոֆիլի բերքահավաքի աշխատանքներին,  զրուցել է  գյուղացիների հետ, ծանոթացել  նրանց […]

Երեխաների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (UNICEF) ներկայացուցիչ Մանյա Հենրիետ Արենսին: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի դերը` Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության, նրանց առողջության ու կյանքի պայմանների բարելավման խնդիրների լուծման գործում: «Երեխաների խնդիրները գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում: Այդ առումով շնորհակալ ենք հիմնադրամի կողմից մեր երկրում իրականացվող բազմաթիվ ծրագրերի համար: […]

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը

Օգոստոսի 26-ին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդունեց Կանադայի Համադաշնության խորհրդարանական պատվիրակությանը, որի կազմում էին պատգամավորներ Բրեդ Բաթը, Լեոն Բենուան, Ռաս Հյուբերտը և ՙՄեկ ազատ աշխարհ՚ ՀԿ-ի նախագահ Մաջիդ էլ Շաֆին, ՀԿ անդամներ Սամուել Պլետտը և Հանի Պողոսյանը: ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ողջունելով հյուրերին Ազգային ժողովում, կարևորեց Հայաստանի և Կանադայի միջև քաղաքական երկխոսությունը և երկկողմ […]

Մայրաքաղաքի շատրվանները

 Երեւանի քաղաքապետարանի  “Ջրային կառույցներ”  ընկերության կողմից մայրաքաղաքում շահագործվում եւ սպասարկվում է 30 ջրային կառույց, այդ թվում՝ 14 շատրվան, 8 ջրավազան, Երեւանյան ջրամբարն ու  “Կարապի լճի”  սահադաշտը, որը շահագործվել է մինչեւ փետրվարի 27-ը: Ամառային տարեշրջանի ավարտով պայմանավորված`հետագա անխափան աշխատանքի համար բոլոր ջրային կառույցներում ընթացել են մաքրման ու հնարավոր թերությունների վերացման, այնուհետ նաեւ ջրամղիչ համակարգերի ապակոնսերվացման աշխատանքները: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի