04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մեր ապագա հաջողություններն ուղղակիորեն կապված են տնտեսության ակտիվացման հետ. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ ՛՛Երևան-էքսպո՛՛ ցուցասրահում բացվել է ՛՛Արմենիա էքսպո 2014՛՛ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ներկաներին ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. ՛՛Նմանօրինակ ցուցահանդեսների կազմակերպումը ես դիտում եմ որպես գործնական կապերի հաստատման և Հայաստանը միջազգային տնտեսական շուկաներում ներկայացնելու լավագույն հարթակ: Հատկապես կարևորում եմ դրանց նպաստը մրցակցային […]

ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, նախարար Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի արտաքին գործերի նախարարի հետ

Սեպտեմբերի 4-ին Նյուպորտում` ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակներում, նախարար Նալբանդյանը հանդիպեց Հունաստանի արտաքին գործերի նախարար Էվանգելոս Վենիզելոսին: Հանդիպմանը քննարկվեցին Հունաստանի նախագահի` Հայաստան առաջիկա այցի նախապատրաստական աշխատանքները: Մտքեր փոխանակվեցին հայ-հունական հարաբերությունների զարգացման շուրջ: Նախարարները կարևորեցին միջազգային կազմակերպությունների շրջանակներումհամագործակցությունը: Անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Հունաստանի ԱԳ նախարարը բարձր գնահատեց և իր լիակատար աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի համանախագահների […]

Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը կոչում է. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ԱԻՆ աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ՝  Հովիկ Աբրահամյանը  նշել է.՛՛Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը կոչում է, իրականացվող շարունակական քայլերը մոտ ապագայում կտան դրական արդյունքներ: ՛՛Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս ուշադրության […]

Սերժ Սարգսյանը շնորհավորել է

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ: ՛՛Արտակարգ իրավիճակների նախարարության հարգելի՛ աշխատողներ և վետերաններ, Շնորհավորում եմ ձեզ Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ: Սպիտակի երկրաշարժը վերապրած և բնական ու տեխնածին բազմաբնույթ մարտահրավերների ենթակա մեր երկրի համար ձեր նախարարության ստեղծումը պարզապես հրամայական էր: ԱԻՆ-ը մեր հանրապետության երիտասարդ նախարարություններից է և արդեն […]

Սեյրան Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հանդիպմանը

 Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում սեպտեմբերի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր պետությունների պաշտպանական գերատեսչությունների 52 ղեկավարների ձևաչափով հանդիպմանը: Նիստի ժամանակ մեկնարկեց ՆԱՏՕ-ի և գործըկեր պետությունների միջև ”Փոխգործունակության հարթակ” նախաձեռնությունը, որը համագործակցության առկա մեխանիզմների համադրման ու ներդաշնակեցման միջոցով միտված է պաշտպանական բարեփոխումների, պաշտպանական պլանավորման, ռազմական կրթության և ուսումնական ու […]

Ոստիկանությունն անցնում է նոր համազգեստի

Սեպտեմբերի 4-ին ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, ծառայությունների եւ մարզային վաչությունների ղեկավարներ: Անդրադառնալով ընթացիկ եւ ծրագրային խնդիրներին՝ ոստիկանության պետը նշեց, որ ծառայության անհրաժեշտ մակարդակ հնարավոր է ապահովել միայն աշխատանքային գրաֆիկներով նախատեսված խնդիրները ողջ ծավալով եւ նախատեսված ժամկետներում կատարելու դեպքում: Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ ոստիկանության ստորաբաժանումներն ըստ նախնական […]

Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փաստաթուղթ կընդունվի. Սերժ Սարգսյանը հայտարարեց

Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Նյուպորտ քաղաքում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ ու Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի /ISAF/ առաքելության մասնակից գործընկեր երկրների պետությունների եւ կառավարությունների ղեկավարների հանդիպմանը, որն անցկացվել է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում: ՆԱՏՕ-Անվտանգության աջակցության միջազգային ուժեր ձեւաչափով վերջին այս hանդիպմանն ամփոփվել են Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի […]

Քաղաքացիների ընդունելություն Արաբկիրում

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանում  եւ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում կազմակերպվող քաղաքացիների ընդունելություններին պարբերաբար մասնակացում են նաեւ քաղաքապետի տեղակալները: Այս շաբաթ քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը մասնակցել է Արաբկիր վարչական շրջանում անցկացվող բնակիչների ընդունելությանը: Լսելով բարձրացվող խնդիրները՝ Վահե Նիկոյանը  ներկայացված բոլոր հարցերին տեղում […]

Վարչապետը մասնավոր հատվածի հետ քննարկել է բնակարանաշինարարության զարգացման հնարավորությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հանրապետության շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների և համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է շինարարության ոլորտի զարգացման ուղղությամբ կառավարության նախաձեռնությունը:  Մասնավորապես, վարչապետ Աբրահամյանը ներկայացրել է բնակարանաշինարարության ուղղությամբ նախատեսվող ծրագիրը: Դրանով նախատեսվում է պետական հատվածից բացի, բնակարանաշինարարության ոլորտում սոցիալական քաղաքականություն իրականացնելու և դրանով իսկ տնտեսության շինարարական ոլորտն ակտիվացնելու նպատակով […]

Օմբուդսմենի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին

    Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը Պաշտպանի գրասենյակում հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին:     Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները բանակում զոհված իրենց որդիների վերաբերյալ քրեական գործերի քննության կապակցությամբ, կարծիք հայտնել քննության միակողմանի եւ ոչ օբյեկտիվ լինելու մասին: Քննարկման արդյունքում ծնողները բարձրացրել են զինծառայողների վերաբերյալ քրեական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի