04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ԼՂՀ արտաքին գործերի նախարարը հանդիպել է Բասկերի Երկրի խորհրդարանի նախագահի հետ

  Սեպտեմբերի 12-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն այցելել է Բասկերի Երկրի խորհրդարան, որտեղ հանդիպում է ունեցել խորհրդարանի նախագահ Բակարտչո Տեխերիա Օտերմինի հետ։ Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում պետականաշինության և Արցախի միջազգային ճանաչման գործընթացները, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ներկայիս փուլը։ Մտքեր են փոխանակվել Արցախի և Բասկերի […]

Անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին ինքնասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը չի նվազելու. Ս. Օհանյան

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին  մասնակցում էին պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, ՊՆ, ԶՈւ և ԶՈւ ԳՇ վարչությունների ու առանձին բաժինների պետերը: Հեռահաղորդակցության միջոցների և տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաև բանակային զորամիավորումների հրամկազմը:  Խորհրդակցությունը նվիրված էր ՀՀ անկախության հռչակման 23-րդ տարեդարձի առթիվ […]

Կրթության որակի շարունակական բարձրացումը ոչ միայն պետական կառույցների, այլև հասարակության գերխնդիրն է. Սերժ Սարգսյան /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ: Հանրապետության Նախագահը այցի շրջանակներում նախ ներկա է գտնվել Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի բացման արարողությանը, շրջայցի ընթացքում ծանոթացել կենտրոնի ընթացիկ և առաջիկա ծրագրերին, իրականացված աշխատանքներին: Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնը ստեղծվել է ՀՀ կառավարության, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Համաշխարհային բանկի համագործակցության արդյունքում: 2014թ. կառավարության որոշմամբ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի (ԳՏԿ) […]

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց բելառուս իր գործընկերոջը

 Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպեց Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Վիկտոր Գումինսկու հետ: Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր գնահատեց ավանդական բարեկամության եւ փոխըմբռնման վրա հիմնված հայ-բելառուսական հարաբերությունները՝ նշելով, որ երկկողմ ռազմավարական […]

Կարևոր է քաղաքացիների վերաբերմունքը ”զագսի” գրասենյակների աշխատանքների նկատմամբ. նախարար

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն այսօր հանդիպել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների ղեկավարներին: Հանդիպմանը  քննարկվել  են ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները: Նախարարը ներկաների ուշադրությունը հրավիրել է քաղաքացիների կողմից կարևորություն ունեցող հարցերին և տեղեկացրել, որ վերջինների վերաբերմունքը, գնահատականները հասկանալու համար ամենօրյա մշտադիտարկում է իրականացվելու: ”Կարևոր է քաղաքացիների վերաբերմունքը ”զագսի”  գրասենյակների աշխատանքների նկատմամբ, […]

Վարչապետը ընդունել և ճանապարհել է դեսպանին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-չինական հարաբերությունների ընդլայման և խորացման գործում: ՛՛Ձեր առաքելության ժամանակահատվածում հայ-չինական փոխգործակցությունը ձեռք է բերել որակական նոր մակարդակ և Ձեր գործունեությամբ մեծապես նպաստել եք այդ գործընթացին՛՛,- նշել է Հովիկ […]

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Սպիվակովին

՛՛Սիրելի Մաեստրո, ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ  70-ամյա հոբելյանի առթիվ: Ձեր անզուգական տաղանդի և նպատակասլացության շնորհիվ՝ Դուք միջազգային երաժշտական ասպարեզում հասել եք փայլուն հաջողությունների, որոնցով հիրավի կարող է հպարտանալ յուրաքանչյուր երկիր: Հատուկ հարգանքի է արժանի  նաեւ Ձեր մանկավարժական գործունեությունը և բարեգործությունը, որը  բարձր իդեալների հանդեպ նվիրվածության վառ օրինակ է և […]

Վարչապետն ընդունել է ՀԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենին

Վարչապետ Հովիկ Աբրահմյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալիի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության և Համաշխարհային բանկի միջև համագործակցությունը և հիշեցրել, որ ներկա դրությամբ համատեղ իրականացվում է 15 ծրագիր՝ 518 մլն դոլար ընդհանուր ծավալով: ՛՛Մենք ցանկանում ենք որակապես նոր հիմքերի վրա դնել Համաշխարհային բանկի հետ փոխգործակցությունը և էլ […]

Նախագահը շնորհավորել է

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել աշխարհահռչակ դիրիժոր, ջութակահար, Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, Մոսկովյան միջազգային երաժշտության տան նախագահ Վլադիմիր Սպիվակովին: «Հարգելի Վլադիմիր Թեոդորի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 70-ամյա հոբելյանի առթիվ: Ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք, ընտանեկան բարօրություն և ներդաշնակություն: […]

Երեւանում հանցագործությունների թիվը պակասել է

Սեպտեմբերի 11-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության մամլո սրահում տեղի ունեցավ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի մամլո ասուլիսը:  Աշոտ Կարապետյանը նախ լրագրողներին ներկայացրեց ոստիկանության Երեւան քաղաքի ստորաբաժանումների 2014 թ. ութ ամիսների ընթացքում կատարած աշխատանքը: Նշված ժամանակահատվածում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 5334 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` 238-ով պակաս: […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի