30 Մարտի, Երկուշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Երեւանում հանցագործությունների թիվը պակասել է

Սեպտեմբերի 11-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության մամլո սրահում տեղի ունեցավ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի մամլո ասուլիսը:  Աշոտ Կարապետյանը նախ լրագրողներին ներկայացրեց ոստիկանության Երեւան քաղաքի ստորաբաժանումների 2014 թ. ութ ամիսների ընթացքում կատարած աշխատանքը: Նշված ժամանակահատվածում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 5334 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` 238-ով պակաս: […]

Երեւանի պետական համալսարանն անգնահատելի ավանդ ունի. Սերժ Սարգսյան

ՀՀ Նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երեւանի պետական համալսարանում մասնակցել է ԵՊՀ պատմության եւ հայ բանասիրության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Հանրապետության Նախագահը նախ այցելել է հայ բանասիրության ֆակուլտետ, դիտել հոբելյանին նվիրված ցուցահանդեսը, զրուցել պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողության հետ: Այնուհետեւ Սերժ Սարգսյանը ԵՊՀ գլխավոր մասնաշենքում մասնակցել է համալսարանի վերոնշյալ ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակին […]

Ընդունել է Սեյրան Օհանյանը

Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին եւ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոին: Գնդապետ Սեբոն Սեյրան Օհանյանին է հանձնել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Չակ Հեյգլի կողմից ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված երաշխավորման նամակը, որով ներկայացվում է Հայաստանում ռազմական կցորդի պաշտոնավարման լիազորությունների շրջանակը: Հանդիպման ընթացքում […]

Աշոտյանը մեկնում է

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը սեպտեմբերի 11-13-ը աշխատանքային այցով կգտնվի Բրյուսելում, որտեղ կքննարկվեն 2015 թվականին Երեւանում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթաժողովի վերաբերյալ մի շարք կազմակերպչական հարցեր: Այցի ընթացքում նախատեսվում են նաեւ  քննարկումներ Հայաստանում տեղակայված Բոլոնիայի քարտուղարության աշխատանքների, Բոլոնիայի գործընթացի համատեքստում ՀՀ բարձրագույն կրթական համակարգի բարեփոխումների ընթացքին Եվրահանձնաժողովի շարունակական աջակցության հետ կապված:

Քննարկվել են ՀՀ կառավարության եւ “Մայքրոսոֆթ” ընկերության միջեւ փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հարցեր

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է “Մայքրոսոֆթ” ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի նոր շուկաների գլխավոր մենեջեր Փիլար Թորեսին: Ողջունելով հյուրին՝ վարչապետը նշել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից մեկն է: “Այն զարգացման մեծ ներուժ ունի եւ համարվում է ՀՀ կառավարության ծրագրի առանց­քային ուղղություններից մեկը”,- նշել է Հովիկ Աբրահամյանը:  Վարչապետը վստահեցրել է, որ […]

Զինվորի մահվան առնչությամբ ժամկետային զինծառայող է կալանավորվել

Ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քր.օր-ի 110 հոդ. 1-ին մասի /ինքնասպանության հասցնելը/ հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ […]

Վարորդների սթափությւոնը ստուգվելու է տեղում /վիդեո/

Ոստիկանությունը պարբերաբար բարելավում է քաղաքացիներին ծառայություններ մատուցող ստորաբաժանումների տեխնիկական հագեցվածությունը: Եվ ահա հերթական նորամուծությունը՝ ճանապարհային ոստիկանությունը վերազինվեց նոր սարքավորումներով, որոնք ճանապարհային ոստիկաններին հնարավորություն կտան տեղում որոշելու վարորդի սթափությունը: Սարքերը ազգային չափագիտական ինստիտուտի կողմից ստուգաչափվել են, տրվել են համապատասխան վկայականներ: Մնում է հուսալ, որ այս նոր սարքավորումները սթափության կոչ կլինեն կարգազանց վարորդների համար… Մանրամասները՝  ոստիկանության տեսանյութում:

Գերեվարվել է ադրբեջանցի

Սեպտեմբերի 5-ին ժամը 18.10-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Վերին Չայլու) ուղղությամբ ԼՂՀ պետական սահմանն անցնելու փորձ կատարելու ժամանակ ՊԲ դիրքապահների կողմից գերեւարվել է Ադրբեջանի քաղաքացի Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն: ԼՂՀ պաշտպանության բանակից տեղեկացնում են, որ  միջադեպի մասին Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակը տեղեկացվել է, իսկ Մամեդով Ջավիդ Սամիրօղլուն հանձնվել ԼՂՀ համապատասխան ծառայություններին:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված