11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ընդունել է Սեյրան Օհանյանը

Սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար պարոն Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ջոն Հեֆֆերնին եւ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոին: Գնդապետ Սեբոն Սեյրան Օհանյանին է հանձնել ԱՄՆ պաշտպանության քարտուղար Չակ Հեյգլի կողմից ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված երաշխավորման նամակը, որով ներկայացվում է Հայաստանում ռազմական կցորդի պաշտոնավարման լիազորությունների շրջանակը:

Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը եւ դեսպան Հեֆֆերնը քննարկել են նաեւ հայ-ամերիկյան երկկողմ, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի ձեւաչափով պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Ուելսի գագաթաժողովի ընթացքում ՆԱՏՕ-ի կողմից նախաձեռնած գործընկերների հետ համագործակցության եւ փոխգործակցելիության զարգացման նոր հարթակի շրջանակներում: 

Դեսպան Հեֆֆերնը հավաստիացրել է, որ ամերիկյան կողմը շարունակելու է զարգացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ