15 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Սպիվակովին

՛՛Սիրելի Մաեստրո,

ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ  70-ամյա հոբելյանի առթիվ:

Ձեր անզուգական տաղանդի և նպատակասլացության շնորհիվ՝ Դուք միջազգային երաժշտական ասպարեզում հասել եք փայլուն հաջողությունների, որոնցով հիրավի կարող է հպարտանալ յուրաքանչյուր երկիր: Հատուկ հարգանքի է արժանի  նաեւ Ձեր մանկավարժական գործունեությունը և բարեգործությունը, որը  բարձր իդեալների հանդեպ նվիրվածության վառ օրինակ է և ոգեշնչման աղբյուր՝ երիտասարդ երաժիշտների համար ոչ միայն Ռուսաստանում, այլև նրա սահմաններից  դուրս: Մենք Հայաստանում բարձր ենք գնահատում Ձեր պրոֆեսիոնալիզմը և մարդկային բարձր արժանիքները:

Վլադիմիր Թեոդորի,  Ձեր ընտանիքի եւ գործընկերների համար տոնական այս օրը, մաղթում եմ Ձեզ քաջ առողջություն, նորանոր ստեղծագործական ձեռքբերումներ և անսպառ եռանդ, որն ուղեկցել է Ձեզ ստեղծագործական կյանքում՛՛:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ