29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր ապագա հաջողություններն ուղղակիորեն կապված են տնտեսության ակտիվացման հետ. Հովիկ Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ ՛՛Երևան-էքսպո՛՛ ցուցասրահում բացվել է ՛՛Արմենիա էքսպո 2014՛՛ ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առևտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Հայաստանի կառավարության և անձամբ իր անունից ողջունելով ներկաներին ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է.

՛՛Նմանօրինակ ցուցահանդեսների կազմակերպումը ես դիտում եմ որպես գործնական կապերի հաստատման և Հայաստանը միջազգային տնտեսական շուկաներում ներկայացնելու լավագույն հարթակ: Հատկապես կարևորում եմ դրանց նպաստը մրցակցային դաշտի ձևավորման գործընթացում:

՛՛Արմենիա Էքսպո՛՛ ցուցահանդեսն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցրել միջազգային ցուցահանդեսների շարքում՝ շահագրգիռ կողմերի միջև ապահովելով համագործակցության  բարձր արդյունավետություն՛՛:

Վարչապետն առանձնակի կարևորել է ցուցահանդեսի անցկացմանը զուգընթաց քննարկումների կազմակերպումը, ինչը եզակի հնարավորություն է ստեղծում հայրենական և արտերկրից ժամանած մասնակիցների համար համագործակցության նոր եզրեր գտնելու և հեռանկարներ նախանշելու առումով:

Վարչապետը հույս է հայտնել, որ միջոցառման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն երկարաժամկետ և փոխշահավետ գործնական համագործակցության:

՛՛Մեր ապագա հաջողություններն ուղղակիորեն կապված են տնտեսության ակտիվացման հետ և համոզված եմ, որ նման նախաձեռնությունները տալիս են իրենց արդյունքները: Նման ցուցահանդեսները նպաստում են նաև գործարար կապերի հաստատմանը՛՛,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովիկ Աբրահամյանը:  

Այնուհետև վարչապետը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին և ինովացիոն համակարգերին:

Ցուցահանդեսին մասնակցում են հայրենական և արտասահմանյան 70-ից ավելի ընկերություններ, որոնք ներկայացնում են Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Լեհաստանը և այլն:  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ