29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վարչապետը մասնավոր հատվածի հետ քննարկել է բնակարանաշինարարության զարգացման հնարավորությունը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ հանրապետության շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչների և համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել է շինարարության ոլորտի զարգացման ուղղությամբ կառավարության նախաձեռնությունը: 

Մասնավորապես, վարչապետ Աբրահամյանը ներկայացրել է բնակարանաշինարարության ուղղությամբ նախատեսվող ծրագիրը: Դրանով նախատեսվում է պետական հատվածից բացի, բնակարանաշինարարության ոլորտում սոցիալական քաղաքականություն իրականացնելու և դրանով իսկ տնտեսության շինարարական ոլորտն ակտիվացնելու նպատակով անմիջականորեն կառուցապատողներից բնակարանների ձեռք բերման համար ներգրավված հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսավճարների սուբսիդավորման հնարավորությունը՝ դրանք նվազեցնելով վարկառուի կողմից վճարված եկամտային հարկի գումարներից: 

Ողջունելով նախաձեռնությունը՝ շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց դիտարկումներն ու առաջարկություններն են ներկայացրել ծրագրի վերաբերյալ: Մասնավորպես, նշվել է, որ ծրագիրը կխրախուսի ոչ միայն սպառողներին, այլև կառուցապատողներին, ինչպես նաև մեծապես կնպաստի շինարարության բնագավառի ու տնտեսության զարգացմանը:  

Վարչապետը հանձնարարել է ՀՀ քաղաքաշինության նախարարին կազմակերպել առանձին քննարկում՝ շինարարության և բանկային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի ընթացքում համալիր կերպով անդրադարձ կկատարվի ոչ միայն վերը նշված ծրագրին, այլև երկարաժամկետ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքների խնդրին:   

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև սահմանամերձ գյուղական համայնքներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին այդ գործունեության մասով առաջացող հարկերից ազատելու հնարավորություններն ու մեխանիզմները, ՀՀ-ում կատարվող ներդրումների ծավալի աճը խթանելու նպատակով ներդրումային ծրագրերի շրջանակում ներմուծվող ապրանքների համար ՀՀ մաքսային սահմանին ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման համար կիրառվող շեմի մեծության վերանայման, ինչպես նաև ԱԱՀ վճարող համարվող տնտեսվարող սուբյեկտների շրջանառու միջոցների համալրմանն ու արդյունավետ օգտագործմանը նպաստելու նպատակով ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու (ԱԱՀ-ի հաշվարկված գումարները պակասեցնելու) համակարգի փուլային վերանայման հնարավորությունը: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ