19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը կոչում է. վարչապետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին:

ՀՀ կառավարության և անձամբ իր անունից շնորհավորելով ԱԻՆ աշխատողներին տոնական օրվա կապակցությամբ՝  Հովիկ Աբրահամյանը  նշել է.՛՛Արտակարգ իրավիճակների աշխատող լինելը կոչում էիրականացվող շարունակական քայլերը մոտ ապագայում կտան դրական արդյունքներ:

՛՛Ցանկանում եմ վստահեցնել ձեզ, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսուհետ ևս ուշադրության կենտրոնում է պահելու ոլորտի հետագա զարգացման և կատարելագործման խնդիրները՝ հետևողական քայլեր իրականացնելով արտակարգ իրավիճակների աշխատողների սոցիալական պաշտպանվածության և աշխատանքային պայմանների բարելավման ուղղությամբ՛՛,- ընդգծել է վարչապետ Աբրահամյանը և ԱԻՆ աշխատակիցներին մաղթել երջանկություն, բարեկեցություն ու անվտանգ ծառայություն:  

Մասնագիտական բարձր պատրաստականության, ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում ձեռք բերած հաջողությունների համար և Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը վարչապետի հուշամեդալով է պարգևատրել ՀՀ ԱԻՆ ՛՛Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն՛՛ ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ Սևակ Մխիթարյանին, ՛՛Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ՛՛ հիմնադրամի տնօրեն Մովսես Պողոսյանին:

ՀՀ վարչապետի շնորհակալագրերով են խրախուսվել ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենուհի Գրիգորյանը և ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը:   

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ