03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Տարոն Մարգարյանը մեկնել է

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Ստեփանակերտի քաղաքապետի հրավերով մեկնել է ԼՂՀ՝ սեպտեմբերի 27-ին ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտի օրվան նվիրված տոնակատարությանը մասնակցելու: Այցի շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաեւ հանդիպումներ կունենա ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ: 

Թմրանյութը՝ փշալարից կախված

 2014թ. սեպտեմբերի 26-ին, ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ “Հրազդան” քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ս. Ա.-ին այցելության եկած եղբոր՝ Վ. Ա.-ի բերած հանձնունքի միջից հայտնաբերել եւ առգրավել են 3,250 գրամ կշռով 6 հատ դեղապատիճ եւ 11,938 գրամ կանաչավուն զանգված: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: Նույն օրը, ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ […]

Հայաստանի նախագահը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է Արցախի հիմնախնդիրը

Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն հանդիպում է ունեցել Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գլխավոր քարտուղար Բան Կի Մունի հետ:   Սերժ Սարգսյանը եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը մտքեր են փոխանակել Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում քննարկված կարեւորագույն օրակարգային հարցերի շուրջ:  Զրուցակիցները քննարկել են Հարավային Կովկասի կայունությանը եւ անվտանգությանը վերաբերող հարցեր: Հանրապետության […]

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը վերջին տարիներին զգալի առաջընթաց է ապրում Հայաստանում. ՀՀ նախագահ

Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է “ԱրմԹեք-2014” համաժողովին, որտեղ հանդես է եկել ողջույնի խոսքով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը “ԱրմԹեք-2014” Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի գլոբալ համաժողովում Տեխնոլոգիական համայնքի հարգելի՛ ներկայացուցիչներ, Հարգարժան հյուրեր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ուրախ եմ “ԱրմԹեք-2014” Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի 7-րդ գլոբալ համաժողովը բացելու եւ այս ոլորտում […]

Տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը

   Սեպտեմբերի 26-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում  տեղի ունեցավ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, որը նվիրված էր զինված ուժերում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի պահպանման, շահագործման եւ զորքերի տեխնիկական ապահովման վիճակին: Նիստը վարել է պաշտպանության նախարար  Սեյրան Օհանյանը: Հայաստանի եւ Արցախի զինված ուժերի համագործակցության շրջանակում նիստին մասնակցում էին նաեւ ՊԲ-ի ներկայացուցիչները:    Ողջունելով նիստի մասնակիցներին եւ […]

ՀՀ Վերահսկիչ պալատի 2013 թվականի տարեկան հաշվետվության քննարկումը ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովում

Սեպտեմբերի 26-ին Մարտուն Գրիգորյանի նախագահությամբ ՀՀ ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է ՀՀ գյուղատնտեսության եւ ՀՀ բնապահպանության նախարարությունների կողմից պետական բյուջեի միջոցներով իրականացվող ծրագրերի ուղղությամբ ՎՊ կատարած վերահսկողության արդյունքները: Նիստին մասնակցել են ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը, ՀՀ ԱԺ պատգամավորներ, գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտի պատասխանատուներ, ՀԿ ներկայացուցիչներ: ՀՀ ՎՊ երկրորդ վարչության […]

Կալանավորը նիհարավուն է ու քայլում է կաղալով. հետախուզում

   Սեպտեմբերի 16-ին` ժամը 04:00-ի սահմաններում, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից փախուստի դիմած ՀՀ ԱՆ “Նուբարաշեն” քրեակատարողական հիմնարկի կալանավոր` 59-ամյա  Սուրեն  Գաբրիելյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:     Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 2-րդ մասով, 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 190 […]

Քննարկվել են էներգետիկ ոլորտի զարգացման հեռանկարները

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ ոլորտի վերաբերյալ վերլուծական քննարկում, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներն ու Համաշախարհային բանկի ներկայացուցիչները: Վարչապետը նշել է, որ էներգետիկ ոլորտը մեր երկրի տնտեսության կարեւորագույն ճյուղերից  է եւ կարեւորել ՀԲ-ի տեխնիկական օժանդակությունը բնագավառի հետագա զարգացման գործում: Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին շնորհակալություն է հայտնել ՀՀ […]

Ձերբակալվել է մանկավարժական համալսարանի դասախոս

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 25-ին, կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռակա ուսուցման ընդունելության պատասխանատու քարտուղար Մկրտիչ Սարգսի Ղուկասյանը: ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, թե Մկրտիչ Ղուկասյանը Երեւան քաղաքի բնակչուհի Ց. Հովհաննիսյանին նույն համալսարանում հեռակա ուսուցմամբ ընդունվելու հարցը դրական լուծելու դիմաց՝ վերջինիցս […]

Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես կանցկացվի

Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 25-ին հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի փոխնախագահ Վոյտեխ Ֆիլիպի և միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովայի հետ:  ԱԺ փոխնախագահը նկատել է, որ մեր օրերում բավականին ընդգրկուն է խորհրդարանական դիվանագիտության դերը համաշխարհային գործընթացներում: Նա իր գոհունակությունն է հայտնել հայ-չեխական միջխորհրդարանական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի