03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ի՞նչպես ձեռք բերել ինքնապաշտպանական զենք. ուղիղ կապ

Սեպտեմբերի 30-ին հերթական “Ուղիղ կապի” հյուրն է լինելու ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության լիցենզավորման եւ թույլտվության բաժնի պետ,  ոստիկանության գնդապետ Տիգրան Ամիրյանը, ում կարող եք հարցեր ուղղել ՀՀ քաղաքացիների կողմից ինքնապաշտպանական զենք  ձեռք բերելու կարգի, պահանջվող փաստաթղթերի ցանկի, զենքի ձեւակերպման կարգի, զենքի հետ վարվելու անվտանգության կանոնների, զենքով պարգեւատրման, զենքի վաճառքի, նվիրատվության, ժառանգության հարցերի, ինչպես նաեւ […]

Պլանային դիտարկում Արցախի եւ Ադրբեջանի սահմանագծում

Սեպտեմբերի 30-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ: ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ եւ ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը: Շփման գծի հակառակ կողմից […]

Տարոն Մարգարյանը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետին

ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի հիմնադրման 91-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Արցախում գտնվող Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ստեփանակերտի քաղաքապետի հետ: Ողջունելով Երեւանի քաղաքապետին` Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նախ շնորհակալություն է հայտնել Տարոն Մարգարյանին հրավերն ընդունելու համար, ընդգծելով, որ սա եւս մեկ հրաշալի առիթ է քննարկելու հայկական երկու պետությունների մայրաքաղաքների միջեւ հաստատված […]

Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում է

Սեպտեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Չեխիայի արտաքին գործերի նախարար Լուբոմիր Զաորալեկի հետ։ Քննարկվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` տարեսկզբին Չեխիա կատարած պետական այցի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացը։ Կարեւորվեցին երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ամրապնդմանը, միջխորհրդարանական, ապակենտրոնացված կապերի զարգացմանը, առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմանն ուղղված համատեղ ջանքերը։ Անդրադարձ կատարվեց Հայաստան-Եվրոմիություն հարաբերություններին։ Չեխիայի արտգործնախարարն […]

ՀՀ նախագահը շնորհավորել է Նիկոլայ Ռիժկովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ, Հայաստանի ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովին՝ ծննդյան 85-ամյակի առթիվ: “Հարգելի Նիկոլայ Իվանի, Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 85-ամյա փառահեղ հոբելյանի կապակցությամբ: Պետական գործչի Ձեր երկարամյա փորձը, պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակը, վերլուծական միտքը, առաջնորդի որակները եւ խորաթափանցությունն իրենց ծանրակշիռ […]

Վարչապետը ծանոթացել է Արագածոտնի մարզում իրականացվող ներդրումային ծրագրի ընթացքին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արագածոտնի մարզում գործող “Գոլդն Գրեյպ Արմաս»” գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերություն: 2007 թվականից մինչ օրս ավելի քան 200 հա տարածության վրա հիմնվել են խաղողի այգիներ, մշակվում են կոնյակի եւ գինու, ինչպես նաեւ սեղանի խաղողի սորտեր, իսկ 40 հա հողատարածքը զբաղեցնում են պտղատու այգիներ (դեղձի, սալորի, խնձորի, ծիրանի, բալի եւ այլն): Հովիկ […]

Սեյրան Օհանյանը մարտական հենակետերում էր

Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային շրջայցով եղել է հարավարեւմտյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետերում: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում էին պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ԶՈՒ ինժեներական զորքերի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը, բանակային զորամիավորման հրամանատար, գեներալ-մայոր Իշխան Մաթեւոսյանը եւ այլք: Աշխատանքային այցի շրջանակում Սեյրան Օհանյանը եղել է սահմանագծում տեղակայված մարտական հենակետերում, ստուգել պաշտպանական […]

Հայտնի են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի թեկնածուները

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմը հայտնում է, որ ՀՀ Նախագահի 2014 թվականի օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի մասին հայտարարության հրապարակմանը՝ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին, հաջորդող 20 օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ է դիմել թվով 14 հավակնորդ, որոնց […]

Հայաստան կայցելի Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի ղեկավար Հելեն Քլարկը

Ս.թ. սեպտեմբերի 28-30-ը Հայաստան կայցելի Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի ղեկավար, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հելեն Քլարկը: Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի ղեկավարին կընդունի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Հելեն Քլարկը հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ Սեպտեմբերի 29-ին տեղի կունենան Հայաստանի արտգործնախարարի և Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի ղեկավարի բանակցությունները, որոնց կհետևի համատեղ մամլո […]

Պետական այցով Հայաստան կժամանի Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով սեպտեմբերի 29-ին երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասը: Այցի շրջանակներում Հունաստանի Նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ ծաղկեպսակ կդնի Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի անմեղ զոհերի հիշատակին: ՀՀ Նախագահի նստավայրում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի