03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հայաստանի և Հունաստանի միջպետական հարաբերությունները մշտապես աչքի են ընկել բարձր մակարդակով. ՀՀ նախագահ

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հունաստանի Հանրապետության Նախագահ Կարոլոս Պապուլիասի դիմավորման պաշտոնական արարողությունը, որից հետո կայացել է Հայաստանի և Հունաստանի նախագահների առանձնազրույցը: Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը բանակցությունները շարունակել են ընդլայնված կազմով՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ, որոնց ավարտին ստորագրվել են հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն […]

Նշանակվել է

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ Արթուր Առաքելյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալի պաշտոնից։  

Աղի ֆտորացման նպատակահարմարության խնդիրը քննարկվեց մասնագետների հետ

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մի խումբ ստոմատոլոգների հետ հանդիպման ընթացքում ներկայացրեց, որ առաջին անգամ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է առողջապահության բնագավառի բժշկական, ստոմատոլոգիական, դեղագիտական եւ հանրային առողջապահական մասնագիտությունների ցանկը։           “Կարծում եմ՝ նեղ մասնագիտացումների հստակեցումը որոշակիորեն կնպաստի ստոմատոլոգիական ծառայությունում առկա խնդիրների լուծմանը”,-ասաց նախարարը` նշելով, որ գլխավոր մասնագետներ են նշանակվել նեղ մասնագիտությունների գծով։             […]

Հանդիպում ՀՀ ՊՆ վարչական համալիրում

Սեպտեմբերի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հայ սեւ գոտիների միության միջազգային ակադեմիայի պատվիրակության հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարն իր երախտագիտությունն է հայտնել միջազգային ակադեմիայի նախագահ, Հայ սեւ գոտիների միության հիմնադիր, Մերձավոր Արեւելքում Արցախի ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանին սահմանամերձ գոտիներում բնակվող երիտասարդների խնդիրները մշտապես ուշադրության կենտրոնում պահելու, առողջ, մարտունակ, ֆիզիկապես պատրաստված սերունդ դաստիարակելուն նպաստելու համար: […]

ՀՀ վարչապետն ընդունել է չեխ գործարարների պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի տնտեսության ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներին:   Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ տարբեր մակարդակներում համագործակցությունը վերջին տարիներին վերընթաց բնույթ է կրում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի համագործակցությունը զարգացնելու հարցում, եւ ՀՀ կառավարությունը պատրաստ է ջանքեր գործադրել այդ հարաբերություններն էլ ավելի խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ: […]

Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԶԾ կառավարիչ Հելեն Քլարկին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Հելեն Քլարկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կատարած աշխատանքն անցած 22 տարիների ընթացքում: Կառավարության ղեկավարը կարևորել է ընթացիկ 2010-2015թթ ՄԱԿ-Հայաստան շրջանակային փաստաթղթի գնահատման և դրա հաջորդ փուլի` 2016-2020թթ. ՄԱԿ-Հայաստան զարգացման օժանդակության նոր շրջանակային փաստաթղթի մշակման գործընթացը: […]

Սպորտի նախարարի մեդալը Արա Գեւորգյանին

Սպորտի եւ երիտասարդության հարցրերի նախարար Գաբրիել Ղազարյանը ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ոլորտում ունեցած մեծ ներդրման համար ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության “Բացառիկ ծառայությունների համար” ոսկե մեդալով պարգեւատրել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ, հայ երաժիշտ, երգահան եւ երաժշտական պրոդյուսեր Արա Գեւորգյանին: Նախարարը ողջունել  եւ շնորհակալություն է հայտնել ժողովրդի կողմից սիրված ու լայն ճանաչում ունեցող երգահանին՝ […]

Սերգո Կարապետյանը ընդունել է Էրվե Փիշոնին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Էրվե Փիշոնին: Ողջունելով հյուրին` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում Ֆրանսիայի ամենամտերիմ ու հավատարիմ գործընկերն է: Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության նախարարությունը  շատ է  կարևորում ֆրանսիական կողմի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը: Իր հերթին պարոն Էրվե Փիշոնը համառոտ ներկայացրել […]

Նախագահականում էր Հելեն Քլարկը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կառավարիչ Հելեն Քլարկին: Նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի գործունեությունը, այդ թվում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աշխատանքն անցած ավելի քան երկու տասնամյակում: Սերժ Սարգսյանը նշել է, որ տարբեր ոլորտներում իրականացված բարեփոխումների, դրանց արդյունքում արձանագրված դրական տեղաշարժերի, բազմաթիվ համայնքներում զարգացման ծրագրերի իրականացման գործում զգալի է ՄԱԿ-ի […]

Ֆրանսիայի դեսպանատան պարզաբանումը

     ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատունը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք առանց խմբագրման.    “Թեպետ սույն Դեսպանությունը, սկզբունքորեն եւ համաձայն Ֆրանսիայի Հանրապետության օրենսդրության, երբեք տեղեկատվություն չի տրամադրում անհատական դեպքերի առնչությամբ, անչափահաս Իգոր Զաքիյանի ընտանիքի կողմից նախաձեռնած լայնածավալ տեղեկատվական ակցիան հանգեցնում է տրամադրել հետեւյալ ճշգրտումները։        Առաջին անգամ բժշկական խորհրդատվության նպատակով ելքի արտոնագիր ստանալու […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի