20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սերգո Կարապետյանը ընդունել է Էրվե Փիշոնին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտի Եվրոպայի տարածաշրջանային ղեկավար Էրվե Փիշոնին:

Ողջունելով հյուրին` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը տարածաշրջանում Ֆրանսիայի ամենամտերիմ ու հավատարիմ գործընկերն է: Այդ իսկ պատճառով գյուղատնտեսության նախարարությունը  շատ է  կարևորում ֆրանսիական կողմի հետ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը:

Իր հերթին պարոն Էրվե Փիշոնը համառոտ ներկայացրել է ինստիտուտի գործունեությունը, տեղեկացնելով, որ այն ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին նմանատիպ կառույց է: Նրա տեղեկացմամբ`Ֆրանսիայի Ազգային աշխարհագրական ինստիտուտը հավաքագրում է աշխարհագրական տվյալներ, մասնավորապես` պտղատու և խաղողի այգիների, վարելահողերի և այլ հանդակների վերաբերյալ, որոնք կարող են օգտագործվել նաև գյուղատնտեսության բնագավառում:

 Պարոն Փիշոնը համոզմունք է հայտնել, որ ինստիտուտի հավաքագրած և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ունեցած տվյալների համադրման արդյունքում հնարավոր կլինի ստանալ առավել ստույգ աշխարհագրական տեղեկություններ: 

Հյուրն անդրադարձել է նաև Հայաստանում նման ծրագրի իրականացման ֆինանսավորման հարցին և նշել, որ Ֆրանսիայի կառավարությունը հարավկովկասյան երկրների համար հատկացրել է ֆինանսական միջոցներ` նախնական բանակցություններ վարելու և համապատասխան ուսումնասիրություններ կատարելու նպատակով:

Նախարար Սերգո Կարապետյանը կարևորել է այս նախաձեռնությունը Հայաստանում իրականացնելու առաջարկը, նշելով, որ նման աշխատանք արդեն կատարվել է գերմանական GIZ կազմակերպության կողմից, և այսօր արդեն հայտնի է հանրապետության անտառային տարածքի վերաբերյալ տեղեկատվությունը:

 ”Մեզ համար շատ կարևոր է ունենալ հանրապետության խաղողի և պտղատու այգիների, վարելահողերի, դրանց օգտագործման մակարդակի վերաբերյալ ստույգ տեղեկություններ: Ելնելով հարցի կարևորությունից, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը պատրաստակամ է ըստ ամենայնի աջակցել ծրագրի իրագործմանը՝ նրա բոլոր փուլերում”, – նշել է  նախարարը:   

Պարոն Փիշոնի խոսքերով` անհրաժեշտ  ուսումնասիրություններից և Հայաստանի համար կարիքների հստակեցումից հետո անհրաժեշտ կլինի ստանալ պաշտոնական հայտաձև Ֆրանսիայի կառավարության կողմից ծրագրի ամբողջական ֆինանսավորումն ապահովելու համար:

ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ