12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀ վարչապետն ընդունել է չեխ գործարարների պատվիրակությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Չեխիայի տնտեսության ոլորտի առաջատար ընկերությունների ղեկավարներին:  

Կառավարության ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների միջեւ տարբեր մակարդակներում համագործակցությունը վերջին տարիներին վերընթաց բնույթ է կրում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանը շահագրգռված է Չեխիայի հետ համակողմանի համագործակցությունը զարգացնելու հարցում, եւ ՀՀ կառավարությունը պատրաստ է ջանքեր գործադրել այդ հարաբերություններն էլ ավելի խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում չեխական ընկերությունների կողմից ներդրումներ կատարելու հնարավորություններն ու հեռանկարները: Չեխ գործարարները նշել  են, որ հետաքրքրված են Հայաստանում ներդրումներ անելու հարցում:

Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ Հայաստանի տնտեսությունը բաց է արտասահմանյան ներդրումների համար եւ նշել, որ ՀՀ կառավարությունն իրականացնում է քաղաքականություն, որի նպատակն է ապահովել հավասար պայմաններ բոլորի համար:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ