03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հանդիպել է

Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մյուժնիկսին։ Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը կարեւորեց Եվրոպայի խորհրդի եւ, մասնավորապես, մարդու իրավունքների հանձնակատարի դերը՝ ԵԽ անդամ երկրներում մարդու իրավունքների պաշտպանության գործում։ “Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարեւորում ենք ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ՝ միջազգային այլ ատյանների հետ համագործակցությունը: Հայաստանը վավերացրել է մարդու իրավունքների […]

Վարչապետը մասնակցեց

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:  ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն շնորհավորելով միջոցառմանը ներկա ճարտարապետներին՝ տոնական օրվա կապակցությամբ, Հովիկ Աբրահամյանը նշել է, որ բոլորը հպարտ են մեր ազգային ճարտարապետական ժառանգությամբ, որին բնորոշ են զարգացման բարձր մակարդակ, գեղարվեստական հարուստ ավանդույթներ և ազգային ինքնատիպություն: Վարչապետի խոսքով՝ հայկական […]

ՀՀ արտգործնախարարն ընդունեց Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալին

Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ, ՛՛Ապագայի էներգիան՛՛ խորագրով ԷՔՍՊՈ-2017 Աստանայում կայանալիք միջազգային ցուցահանդեսի ազգային համակարգող Ռապիլ Ժոշիբաևին։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ղազախստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի առաջին տեղակալը երախտագիտություն հայտնեց ՀՀ ԱԳ նախարարին՝ Հայաստանի կողմից ԷՔՍՊՈ-2017ցուցահանդեսը Աստանայում անցկացնելուն սատարելու համար։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-ղազախական հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվող […]

Տիգրան Սարգսյանի դեբյուտը

Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը ՀՀ Անկախության 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանն աշխատանքային այց կատարեց Լոս Անջելես: Միացյալ նահանգներում ՀՀ դեսպանի և Հայ Առաքելական Եկեղեցու հոգևոր առաջնորդների, հայկական կազմակերպությունների ղեկավարների և անդամների` ՀՀ գլխավոր հյուպատոսությունում տեղի ունեցած հանդիպմանը քննարկվեց Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությանը, հայ-ամերիկյան հարաբերություններին, Հայաստան-Սփյուռք համագործակցությանը և ամերիկահայ […]

Մեկնել է Վրաստան

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն: Այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Վրաստանի Նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի եւ կաթողիկոսի հետ: 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը

      Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ուսուցչի օրվա առթիվ, կրթության ու մանկավարժության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար մի խումբ մանկավարժների շնորհվել է Վաստակավոր մանկավարժի կոչում: ՀՀ նախագահի հրամանագրով մի խումբ մանկավարժներ պարգևատրվել են Մովսես Խորենացի մեդալով: Պարգևները հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:   Վարչապետն […]

ՀՀ վարչապետը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնին նվիրված ընդունելությանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մասնակցել է Գերմանիայի ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ կազմակերպված ընդունելությանը: Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իր անունից շնորհավորելով ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին եւ Գերմանիայի ժողովրդին Ազգային տոնի կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. “Հոկտեմբերի 3-ը, հիրավի, պատմական իրադարձություն է, քանզի 24 տարի առաջ այդ օրն իրականություն դարձավ միլիոնավոր գերմանացիների […]

Ասֆալտապատվում են բակերը

Երեւանի քաղաքապետարանի եւ վարչական շրջանների ծրագրով 2014 թվականին ասֆալտապատված բակերի եւ միջբակային ճանապարհների թիվը կհասնի շուրջ 1000-ի: Ընդհանուր 2 միլիոն քառակուսի մետր ասֆալտապատումից  495 հազար քառակուսի մետրը բաժին է ընկնում ներբակային ճանապարհներին ու բակային տարածքներին: Այս ծավալից ներկայում կատարված է նախատեսվածի շուրջ  95 տոկոսը: Ապրիլ ամսին մեկնարկած աշխատանքները, ամենայն հավանականությամբ, նախատեսված վերջնաժամկետից` հոկտեմբերի  30-ից էլ  […]

Կառավարությունում քննարկվել են հարկային ոլորտի օրենսդրական բարեփոխումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Հաստատված օրակարգի համաձայն՝ նիստում քննարկվել են «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ԾԻԳ-ի մշակած՝ արտոնագրային վճարներին վերաբերող առաջարկները: Մասնավորապես, արծարծվել են ֆիզիկական անձանց, այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացվող գործունեության որոշ տեսակների համար տեղական արտոնագրային հարկի սահմանմանը, ձեռնարկատիրական արտոնագրի […]

Վարչապետը՝ Ելփինի համայնքի պատվավոր անդամ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ՝ մասնակցել Ելփին համայնքի 186-ամյակի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Կառավարության ղեկավարը ծաղիկներ է դրել Հայրենական Մեծ պատերազմում եւ Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնող հուշարձանին, այնուհետեւ այցելել համայնքի Սուրբ Սարգիս եկեղեցի:                 Շնորհավորելով համայնքի բնակիչներին տոնական օրվա կապակցությամբ՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ կառավարությունը աշխատանքներ է իրականացնում  տարածքների համաչափ զարգացման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի