03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Ոսկե մեդալ՝ Հասմիկ Լեյլոյանին

Ծննդյան 60-ամյակի առթիվ, մշակույթի եւ արվեստի բնագավառում ներդրած ավանդի համար, ՀՀ ժողովրդական արտիստ, քանոնահարուհի Հասմիկ Լեյլոյանը պարգեւատրվել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով: Քաղաքապետի ոսկե մեդալը Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից  Հասմիկ Լեյլոյանին հանձնվել է հենց ծննդյան 60-ամյակի առիթով կազմակերպված հանդիսության ժամանակ:

Նախագահն ընդունել է ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավարին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսին: Ողջունելով հյուրին՝ Նախագահն ընդգծել է, որ նման հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների զարգացման հեռանկարը, անդրադառնալու նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերին: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել Եվրոպական խորհրդարանի Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի գործունեությունը՝ ուղղված Հայաստանի եւ Եվրամիության միջեւ հարաբերությունների խորացմանը, […]

Թոմաս Բախը նախագահի նստավայրում էր

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին եւ նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն եւ ՄՕԿ-ի մի շարք պաշտոնյաներ: Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, վստահություն հայտնել, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի Հայաստանում սպորտի զարգացմանը: […]

Հայկական արտադրանքը, իր որակի շնորհիվ, մեծ պահանջարկ ունի ռուսական շուկայում. ՌԴ գյուղատնտեսության նախարար

ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով եռօրյա այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին Մոսկվայում հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր  դեսպան  Օ. Եսայանը, ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կ. Ասոյանը և այլոք: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա էին ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական […]

Մերուժան Տեր-Գուլանյանին, Լևոն Արոնյանին ու այլոց կտրվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում

Հոկտեմբերի 8-ին գումարված արտահերթ նիստում Երևանի ավագանին, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի առաջարկությունը, Երևան  քաղաքի  2796-րդ  տարեդարձի  առթիվ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել վաստակաշատ մի խումբ քաղաքացիների: Հայկական  երաժշտության բնագավառում  ունեցած  վաստակի  և  ներդրած  նշանակալի  ավանդի  համար  ավագանին քվեարկությամբ որոշել է Երևան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել ականավոր  ջութակահար,  Կոմիտասի  անվան  լարային  քառյակի  գեղարվեստական  ղեկավար,  […]

Ոչ միայն խոսում են,կամ հայրենիքի կենացն են խմում. Սերժ Սարգսյանը բացահայտեց /վիդեո/

Այսօր Մալաթիա-Սեբաստիա համայնքում տեղի ունեցավ  ՛՛Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ դպրոց և համայնքային կենտրոն՛՛-ի  ու ՛՛Գրիգոր և Պիաթրիս Պիլեզիքեան՛՛  նախակրթարանի մասնաշենքի բացման արարողությունները: Արարողությանը ներկա էր նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Կրթահամալիրում շրջայցի ժամանակ Հանրապետության Նախագահին ներկայացրել են շինարարության և շահագործման փուլերում էներգախնայող և բնապահպանական մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված աշխատանքները և ուսումնառության համար ստեղծված պայմանները: Նախագահը […]

Հայ-վրացական միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստ

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակության՝ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում հոկտեմբերի 8-ին կկայանա Հայաստանի Ազգային ժողովի եւ Վրաստանի խորհրդարանի միջեւ համագործակցության միջխորհրդարանական խմբերի համատեղ նիստը: Նիստը կբացեն ՀՀ ԱԺ փոխնախագահ, համագործակցության խմբի համանախագահ Հերմինե Նաղդալյանը եւ Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ Մանանա Կոբախիձեն: Նշենք, որ վերջին տարիներին թեեւ Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական համագործակցության խմբերի աշխատանքները դանդաղել էին, […]

Գագիկ Բեգլարյանը Շիրակի մարզում ծանոթացավ Արդենիս – Բերդաշեն վերանորոգված ավտոճանապարհի որակին /վիդեո/

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այց կատարեց ՀՀ Շիրակի մարզ` ծանոթանալու Արդենիս – Բերդաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Հ-66, Շաղիկ-Արդենիս-Թավշուտ-Մ-1) կատարված վերանորոգման աշխատանքների որակին: Նախարարին ուղեկցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Տրանսպորտի և կապի նախարարութան համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացրած «Ամարասշին» ընկերության պատասխանատուները նախարարին զեկուցեցին, որ ճանապարհի 5.3 կմ երկարությամբ հատվածում կատարվել […]

Նախագահը ներկա է գտնվել ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր տիկին Ռիտա Սարգսյանի և նրա հրավերով աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կոմորովսկայի, երկու երկրների մշակույթի և արվեստի գործիչների հետ Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել ծագումով հայ, լեհ նկարիչ Թեոդոր Աքսենտովիչի աշխատանքների ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդես են այցելել նաև Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զդիսլավ Ռաչինսկին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի