10 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Գագիկ Բեգլարյանը Շիրակի մարզում ծանոթացավ Արդենիս – Բերդաշեն վերանորոգված ավտոճանապարհի որակին /վիդեո/

ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն աշխատանքային այց կատարեց ՀՀ Շիրակի մարզ` ծանոթանալու Արդենիս – Բերդաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Հ-66, Շաղիկ-Արդենիս-Թավշուտ-Մ-1) կատարված վերանորոգման աշխատանքների որակին:

Նախարարին ուղեկցում էին Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Տրանսպորտի և կապի նախարարութան համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:

Ճանապարհաշինական աշխատանքներն իրականացրած «Ամարասշին» ընկերության պատասխանատուները նախարարին զեկուցեցին, որ ճանապարհի 5.3 կմ երկարությամբ հատվածում կատարվել են ճանապարհային ծածկի կառուցման, հողային պաստառի և ջրահեռացման համակարգի վերականգնման, արհեստական կառուցվածքների նորոգման, ինչպես նաև ճանապարհի կահավորման աշխատանքներ: Հաշվի առնելով տվյալ ճանապարհահատվածի ցածր ինտենսիվությունը՝ այստեղ լավագույն լուծումը սառը վերաօգտագործման եղանակով ավազակոպճային հիմքով ծածկի օգտագործումն է:

Նախարարը նշեց, որ նման ճանապարհի համար ճիշտ որոշում է կայացվել, և լավ սպասարկման դեպքում այն կծառայի իր նպատակին:

Մինչ վերանորոգումը ճանապարհահատվածի պաստառը վատ վիճակում էր, ասֆալտբետոնե ծածկն ամբողջովին քայքայված էր, առկա էին տարբեր խորությամբ և մեծ մակերեսով փոսեր, որի հետևանքով երթևեկությունն այդ հատվածում դժվարանցանելի էր:  Բացակայում էին նաև երթևեկության կազմակերպման ու անվտանգության տարրերը, այդ թվում՝ մետաղական արգելափակոցները, ճանապարհային նշանները:

Բացի Արդենիսը Բերդաշենին կապող ճանապարհահատվածը, հիմնանորոգվել է Բերդաշեն համայնքով անցնող կամուրջը:

Արդենիս – Բերդաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհը վերանորոգվել է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրի շրջանակներում՝ ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների հաշվին: Աշխատանքների պայմանագրային արժեքը 127 մլն 883 հազ. 276 դրամ է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ