19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայկական արտադրանքը, իր որակի շնորհիվ, մեծ պահանջարկ ունի ռուսական շուկայում. ՌԴ գյուղատնտեսության նախարար

ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով եռօրյա այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին Մոսկվայում հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ:

Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր  դեսպան  Օ. Եսայանը, ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կ. Ասոյանը և այլոք: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա էին ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության  ղեկավար Ս.Դանկվերտը, ՌԴ գյուղատնտեսության նախարարության միջազգային համագործակցության դեպարտամենտի ղեկավար  Դ.Տրեֆիլովը և այլոք:

Ողջունելով հյուրերին` նախարար Ն.Ֆյոդորովը բարձր է գնատահել  գյուղատնտեսության ոլորտում հայ-ռուսական համագործակցությունը և նշել է, որ այն  բարեկամական և ավանդական բնույթ է  կրում:

ՌԴ գյուղատնտեսության նախարարը նշել է,  որ հայկական արտադրանքը, իր որակի շնորհիվ,  մեծ պահանջարկ ունի ռուսական շուկայում:  Այդ են վկայում 2013 թվականին պարենային  ապրանքների ներմուծման ծավալները, որոնք  նախորդ տարվա   համեմատ աճել են շուրջ 12%-ով : ՌԴ նախարարի կանխատեսումներով, այդ  ցուցանիշը ընթացիկ տարում կպահպանվի և  ավելացման միտում ունի: Այդ համատեքստում նախարար Ֆյոդորովը տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին,  որ ձկնամթերքի   ներմուծումներ իրականացնելու համար ևս երեք հայկական ձկնարդյունաբերական ձեռնարկությունների տրվել է «Ռոսսելխոզնադզոր»-ի   արտոնագրեր: 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության  համար՝  ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը ևս բարձր է գնահատել  երկկողմ հարաբերություններում ակտիվացումը:  Նախարարը կարևորել է նաև հայ գործարարների մասնակցությունը Մոսկվայի քաղաքապետարանի կողմից կազմակերպված գյուղատնտեսական տոնավաճառին և  «Ոսկե աշուն-2014»  16-րդ միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսին:

ՀՀ գյուղատնտեսության նախարարն անդրադարձել է նաև դեռևս չկարգավորված  հիմնախնդիրներին, որոնցից առավել կարևոր են ՀՀ-ից ՌԴ կենդանական ծագման արտադրանքի արտահանման արգելքը, ինչպես նաև «Վերին Լարս»  սահմանային անցակետի ոչ արդյունավետ աշխատանքը: Նախարարը համոզմունք է հայտնել, որ փաստացի արգելքների հանման պարագայում հնարավոր է կրկնապատկել ՀՀ-ից ՌԴ գյուղատնտեսական և պարենային ապրանքների արտահանման  ծավալները:

Ի պատասխան Հայաստանից մսամթերքի արտահանման  վերաբերյալ  ՀՀ գյուղատնտեսության  նախարարի  մտահոգությանը՝  Ս.Դանկվերտը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրություններ կատարել   հայկական մսամթերքի շուկայում և  նշել է , որ համապատասխան մասնագիտական խումբը Հայաստան կժամանի ս.թ. նոյեմբեր ամսին:

Անդրադառնալով «Վերին Լարս» սահմանային անցակետի գործունեությանը` դեսպան Օ.Եսայանը նշել է, որ հարցը քննարկվել է  ՀՀ և ՌԴ վարչապետերի վերջերս Սոչիում կայացած հանդիպման ընթացքում: Սերգո Կարապետյանը հարցի կարևորությունը հաշվի առնելով,  առաջարկել է Ն.Ֆյոդորովին  նույնպես աջակցել վերոնշյալ  հարցի կարգավորմանը:

Հանդիպման ավարտին քննարկվել է ՌԴ-ում թողարկվող գյուղատնտեսական տեխնիկան նպաստավոր պայմաններով ՀՀ ներկրելու խնդիրը: Ի  պատասխան վերոգրյալ հարցի Ն. Ֆյոդորովը հայտնել է, որ այն կքննարկվի  «Ռոսագրոլիզինգ» կազմակերպության  հետ և այդ մասին կտեղեկացնեն հայկական կողմին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ