03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթին դիմել են նաև Արցախի ՀԿ-ներ

Հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից հայտարարված դրամաշնորհների մրցութային հանձնաժողովի նիստը: Հանձնաժողովը քննարկեց հակածխախոտային և բնապահպանական անվանակարգերում ստացված հայտերը: Նշենք, որ ծխելու դեմ պայքարի անվանակարգերում ներկայացվել էր 12, իսկ բնապահպանական անվանակարգերում՝ 16 ծրագիր։  Մրցութային հանձնաժողովի անդամ, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Վարդանյանը, խոսելով […]

Սերգո Կարապետյանը խորհրդակցության ժամանակ հորդորել է ակտիվացնել կապերը ԵՏՄ մյուս անդամ երկրների հետ

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներին է ներկայացրել ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության նորանշանակ պետ Արմեն Հայրապետյանին: Նախարարը լիահույս է, որ կարճ ժամանակում համատեղ ուժերով կհաջողվի լուծել սննդի անվտանգության ոլորտում առկա խնդիրները:  «Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրվել է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու  մասին պայմանագիրը: Դրանով իսկ Հայաստանի համար բացվում են նոր հեռանկարներ, […]

Թուրքիան պատրաստ չէ առերեսվել իր պատմությանը. Էդուարդ Շարմազանով

 Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 13-ին հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական միությունում Հունաստանի պատվիրակության ղեկավար Գեորգիոս Կոնստանտոպուլոսի հետ: Երկուստեք գոհունակությամբ նշվել է հայ-հունական միջխորհրդարանական հարաբերությունների բարձր մակարդակի մասին, կարեւորվել է խորհրդարանական փոխգործակցության հետագա խորացումը: ԱԺ փոխնախագահը նկատել է, որ տարակուսանք է առաջացնում […]

Նախագահն ընդունել է ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Երևանում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդի 16-րդ նիստի մասնակիցների պատվիրակությանը՝ խորհրդի նախագահ, ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկիի գլխավորությամբ: Նախագահը ողջունել է նիստի անցկացումը Երևանում՝ մաղթելով ԱՊՀ անդամ պետությունների միգրացիոն մարմինների ղեկավարների խորհրդին հաջողություններ: Սերժ Սարգսյանը կարևորել է միգրացիայի ոլորտում համագործակցությունը և հույս հայտնել, որ […]

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Գերմանիայի խորհրդարանի նախագահին /ֆոտո/

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթի հետ: Երկուստեք կարեւորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, ինչպես նաեւ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության շարունակականությունը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ ԱԺ փոխնախագահն անթույլատրելի է համարել Թուրքիայի կողմից […]

ՀՀ վարչապետը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենին

Վաշինգտոն կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Հովիկ  Աբրահամյանը հանդիպել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն Ջին Յոնգ Ցային: Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) դերակատարումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում և կարևորել հետագա փոխգործակցությունը: Նրա խոսքով՝ համագործակցության անցած 15 տարիների ընթացքում մեր երկրում իրականացվել են ավելի քան 320 միլիոն […]

Բացահայտվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը

ՀՀ քաղաքացի Լեւոն Բունիաթյանի սպանության դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ոստիկանության Երեւան քաղաքի ստորաբաժանումների հետ համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում բացահայտվել են սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Ավելի վաղ տեղեկացվել էր, որ հոկտեմբերի 11-ին Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ծարավ Աղբյուր փողոցում գտնվող ռուսական զորամասի հարեւանությամբ՝ […]

Վարդենիսի սպանությունը բացահայտված է

Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.00-ի սահմաններում,  Վարդենիս քաղաքում  անհայտ անձի  կողմից ինքնաձիգից արձակված կրակոցների հետեւանքով ստացած հրազենային վնասվածքներով հիվանդանոց  էր տեղափոխվել Վարդենիս քաղաքի բնակիչ, 1982 թ. ծնված  Արման Մանուկյանը, որը ժամը 19.30-ի սահմաններում հիվանդանոցում մահացել էր: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության լրատվության եւ հանրության հետ կապերի վարչությունից, ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ բացատրական աշխատանքների շնորհիվ`  սպանությունը […]

Լեւոն Արոնյանը, Մերուժան Տեր-Գուլանյանը, Կարինե Դանիելյանն ու Էդուարդ Թադեւոսյանն՝ Երեւանի պատվավոր քաղաքացիներ

Երեւանի քաղաքապետարանին հարակից Ռուսաստանի հրապարակում “Էրեբունի-Երեւան” տոնական հանդիսությունների շրջանակում, հիմք ընդունելով Երեւան քաղաքի ավագանու հոկտեմբերի 8-ի որոշումը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, արարողակարգի համաձայն, հանդիսավոր պայմաններում Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհել ականավոր ջութակահար, Կոմիտասի անվան լարային քառյակի գեղարվեստական ղեկավար, պրոֆեսոր Էդուարդ Թադեւոսյանին, գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանին, շախմատիստ, միջազգային գրոսմայստեր Լեւոն Արոնյանին եւ բնապահպան, պրոֆեսոր Կարինե […]

Մենք կայացրել ենք այդ որոշումը` մեր երկրի տնտեսության առաջընթացին նոր զարկ հաղորդելու նպատակով. Սերժ Սարգսյան

Երեկ՝ հոկտեմբերի 12-ին, ՀՀ Նախագահի նստավայրում կայացել են Նախագահ Սերժ Սարգսյանի եւ պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի ընդլայնված կազմով բանակցությունները՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ: Բանակցություններից հետո տեղի է ունեցել երկու երկրների միջեւ համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Մասնավորապես, ստորագրվել են՝ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Սերբիայի Հանրապետության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված