03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հորդորում է Արթուր Օսիկյանը

Հոկտեմբերի 14-ից գործարկվում է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պաշտոնական կայքը (www.ced.am): Կարեւորելով քրեակատարողական ծառայության գործունեության վերաբերյալ օբյեկտիվ եւ ճշգրիտ տեղեկատվության տրամադրումը ԶԼՄ-ներին, նաեւ երկխոսության միջավայրի ձեւավորումը՝ հուսով եմ, որ կայքի միջոցով լրագրողները եւ քաղաքացիները կարող են գտնել իրենց հուզող բազմաթիվ հարցերի պատասխաններ: Մասնավորապես, կայքում տեղ գտած իրավաբանական օգնության էջն անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու հնարավորություն կընձեռի […]

Քննարկվել են հայ-լեհական ռազմական համագործակցության զարգացումները

 Հոկտեմբերի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ՀՀ պաշտպանության նախարարության հրավերով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության Սենատի անդամ, նախկին ազգային պաշտպանության նախարար Բոգդան Կլիխին: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են պարոն Կլիխի` որպես Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար, պաշտոնավարման ավարտից հետո հայ-լեհական ռազմական համագործակցության ոլորտում տեղի ունեցած զարգացումներին եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: Սենատոր […]

Հրայր Թովմասյանը շարունակում է

   Ժնեւում ընթանում են Խորհրդարանների գլխավոր քարտուղարների միության նիստերը, որոնց, ի թիվս այլ պետությունների, մասնակցում է նաեւ Հայաստանի Հանրապետությունը: ՀՀ-ից մասնակցում է ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:    Նիստերի առաջիկա օրակարգում ընդգրկված են Խորհրդարանների գլխավոր քարտուղարների միության նախագահի, փոխնախագահի եւ գործադիր մարմնի ընտրությունները: ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Հանձնեց հավատարմագրերը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պիեր Կլիվ Աժյուսը: Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Ընդգծելով, որ Հայաստանը կարեւորում է Մալթայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի […]

Վիրավորվել է ժամկետային զինծառայող

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում, հակառակորդի կողմից արձակված անկանոն կրակահերթի արդյունքում, ծնկի շրջանում վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Հովհաննես Անդրանիկի Թադևոսյանը:   Հուլիս-օգոստոսյան աննախադեպ լարվածության անկումից հետո, որը հնարավոր եղավ ապահովել ՊԲ-ի վճռական գործողությունների շնորհիվ, սա առաջնային գծում հակառակորդի կողմից […]

Գիտագործնական 2-րդ համաժողովն արդյունավետ էր եւ հաջողված. Միհրան Պողոսյան

 Ծաղկաձորում ավարտվեց հոկտեմբերի 13-14-ը անցկացված  «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական եւ նորարարական լուծումները» խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովը: Համաժողովի ավարտին փակման խոսքով հանդես եկավ  ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին միջոցառմանն ակտիվ մասնակցությունը ցուցաբերելու, յուրաքանչյուրն իր հերթին այն յուրովի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու համար: “Համաժողովի ընթացքում քննարկված […]

Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ՀԲ գործադիր կառավարչի եւ ՀԲ փոխնախագահի հետ

Վաշինգտոնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է  Համաշխարհային բանկի գործադիր կառավարիչ, գլխավոր ֆինանսիստ Բերտրան Բադրեի եւ ՀԲ փոխնախագահ Լոռա Թաքի հետ:   Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը եւ  նշել, որ  20 տարվա փոխգործակցության  ընթացքում  ՀԲ-ն կարեւոր  դեր է ունեցել Հայաստանի բարեփոխումների իրականացման գործընթացում` շուկայական տնտեսությանն անցնելու համար անհրաժեշտ ինստիտուտների կայացումից, կենսական ենթակառուցվածքների արդիականացումից […]

Խորհրդակցություն պաշտպանության նախարարությունում

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն` նվիրված նյութատեխնիկական միջոցների ապահովման, գնումների գործընթացի ծրագրավորման եւ պլանավորման, ինչպես նաեւ ԶՈւ-ում կարգապահության ամրապնդման խնդիրների  քննարկմանը: Հեռահաղորդակցության միջոցների եւ տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաեւ բանակային զորամիավորումների հրամկազմը: Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, […]

Նախագահն ընդունել է ՛՛Գաֆէսճեան ընտանիք՛՛ հիմնադրամի նախագահ Ք. Գաֆէսճեան Բարադարանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գաֆէսճեան ընտանիք» հիմնադրամի նախագահ Քեթլին Գաֆէսճեան Բարադարանին: Հանդիպմանն անդրադարձ է եղել հիմնադրամի գործունեությանը, առաջիկա ծրագրերին: Զրուցակիցները գոհունակությամբ են ընդգծել, որ Երևանում Գաֆէսճեան արվեստի կենտրոնը, որը ժամանակակից արվեստի լավագույն նմուշներն է ցուցադրում Հայաստանում և նաև աշխարհին ներկայացնում հայկական մշակույթը, դարձել է երևանցիների և քաղաքի հյուրերի համար սիրված ու նախընտրելի վայր: […]

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ՄԳԻՄՕ-ի հիմնադրման 70-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին

Հոկտեմբերի 13-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտների երկրորդ համաշխարհային ֆորումի բացման հանդիսավոր նիստին՝ ԲՈՒՀ-ի հիմնադրման 70-րդ տարեդարձի շրջանակներում։ Համաժողովին մասնակցում են 54 երկրից ժամանած շուրջ 1200 շրջանավարտներ։ Հանդիսավոր նիստը բացեց ՄԳԻՄՕ-ի բազմամյա ռեկտոր ակադեմիկոս Անատոլի Տորկունովը, ողջույնի խոսքերով հանդես եկան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը։ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված