18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գիտագործնական 2-րդ համաժողովն արդյունավետ էր եւ հաջողված. Միհրան Պողոսյան

 Ծաղկաձորում ավարտվեց հոկտեմբերի 13-14-ը անցկացված  «Կատարողական վարույթի խնդիրների ավանդական եւ նորարարական լուծումները» խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովը: Համաժողովի ավարտին փակման խոսքով հանդես եկավ  ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց համաժողովի մասնակիցներին միջոցառմանն ակտիվ մասնակցությունը ցուցաբերելու, յուրաքանչյուրն իր հերթին այն յուրովի հետաքրքիր ու արդյունավետ դարձնելու համար: “Համաժողովի ընթացքում քննարկված հարցերը եւ ձեր կողմից արված շեշտադրումները կրկին բոլորիս ստիպեցին մեր ուշադրությունը հրավիրելու եւ կենտրոնանալու կատարողական վարույթի այնպիսի զգայուն ասպեկտների եւ առանձնահատկությունների վրա, ինչպիսիք են, օրինակ, հարկադիր կատարման գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների նորամուծությունների պատշաճ կիրառումը, հարկադրանքի միջոցների արդյունավետության եւ մարդու իրավունքների պաշտպանության ողջամիտ հարաբերակցությունը, պարտապանի, պահանջատիրոջ եւ երրորդ անձանց իրավունքների եւ շահերի ճիշտ հավասարակշռությունը”,- ասաց ՀՀ գլխավոր հարկադիր կատարողը:

Միհրան Պողոսյանը  համոզմունք հայտնեց, որ մասնակիցների շնորհիվ համաժողովը օգտակար է եղել բացահայտելու եւ առավել լավ հասկանալու նշված, ինչպես նաեւ բոլորի համար համընդհանուր դարձած այլ հիմնախնդիրներ, ավելի խորն ըմբռնելու այդ հիմնախնդիրների էությունը եւ գտնելու դրանց լուծման հնարավոր ուղիներ, ինչն իր հերթին, անշուշտ, իր նպաստն է բերելու կատարողական վարույթի զարգացման եւ կատարելագործման գործին ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակով: “Հուսով եմ, որ Հայաստանում անցկացրած երկու օրերը ձեզ համար, իրոք, տպավորիչ էին, հաճելի եւ արդյունավետ: Ակնկալում եմ ձեզ կրկին տեսնել հետագայում եւս կազմակերպվող նմանատիպ միջոցառումներին Հայաստանում:  Բոլոր նրանց, ովքեր ճամփորդելու են այսօր, մաղթում եմ բարի եւ անվտանգ ճանապարհ, իսկ մնացողներին՝ հաճելի ժամանակ”,- ասաց Միհրան Պողոսյանը:

Նա նաեւ հույս հայտնեց, որ համաժողովի ընթացքում ծավալված քննարկումների արդյունքում հնարավոր կլինի հանդես գալ նոր նախաձեռնություններով եւ առաջարկներով, որոնք կնպաստեն ծառայության արդյունավետության բարձրացմանը: Ըստ նրա՝  համաժողովն արդյունավետ էր եւ հաջողված:

“Կատարողական վարույթի խնդիրների ավանդական եւ նորարարական լուծումները” խորագրով միջազգային 2-րդ գիտագործնական համաժողովը մեկնարկել էր հոկտեմբերի 13-ին: Համաժողովին մասնակցել են 18 երկրների պատվիրակություններ, որոնցից 15-ը ներկայացված են եղել առաջին դեմքերով: Համաժողովի մասնակիներին իր ուղերձն էր հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ  համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը  մասնակցել եւ ելույթ է ունեցել նաեւ  ՀՀ ԱԺ նախագահ  Գալուստ Սահակյանը, ով այնուհետեւ լրագրողների հետ զրույցում կարեւորել է նման համաժողովների անցկացումը, որոնք կնպաստեն Հարկադիր կատարման ծառայության գործունեության արդյունավետության բարձրացմանը:

Համաժողովի մասնակիցները հոկտեմբերի 13-ին Ծիծեռնակաբերդում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որից հետո “Մեգերյան կարպետ” գորգերի գործարանում ծանոթացել են հայկական ձեռագործության արվեստին, մասնակցել համաժողովը խորհրդանշող գորգի պատրաստման վերջին աշխատանքներին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ