03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Հանձնեց հավատարմագրերը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Պիեր Կլիվ Աժյուսը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին՝ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ: Ընդգծելով, որ Հայաստանը կարեւորում է Մալթայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձեւաչափերով՝ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանի իշխանություններն ամենայն աջակցություն կցուցաբերեն դեսպան Աժյուսին՝ հայ-մալթական կապերի զարգացմանն ուղղված նրա նախաձեռնություններում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Հայաստանի եւ Մալթայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ ավելի քան քսան տարվա ընթացքում, հարաբերությունները եւ տարբեր ոլորտներում փոխգործակցությունը դեռեւս ցանկալի մակարդակի չեն հասել: Հանրապետության Նախագահը հույս է հայտնել, որ Պիեր Կլիվ Աժյուսի նշանակմամբ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում առաջընթաց կարձանագրվի:

Դեսպանը ընդգծել է, որ այդ նշանակմամբ Մալթայի իշխանություններն իրենց պատրաստակամությունն ու շահագրգռությունն են արտահայտել Հայաստանի հետ հարաբերությունները զարգացնելու գործում, եւ վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կներդնի բոլոր ջանքերը երկկողմ կապերն ավելի ամրապնդելու եւ խորացնելու ուղղությամբ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ