18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Խորհրդակցություն պաշտպանության նախարարությունում

Հոկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում պաշտպանական գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ անցկացվել է խորհրդակցություն` նվիրված նյութատեխնիկական միջոցների ապահովման, գնումների գործընթացի ծրագրավորման եւ պլանավորման, ինչպես նաեւ ԶՈւ-ում կարգապահության ամրապնդման խնդիրների  քննարկմանը: Հեռահաղորդակցության միջոցների եւ տեսակապի շնորհիվ խորհրդակցությանը ներգրավված էր նաեւ բանակային զորամիավորումների հրամկազմը:

Խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, պաշտպանության նախարարի, ԶՈՒ ԳՇ պետի տեղակալները, վարչությունների եւ առանձին բաժինների, բաժանմունքների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ, քաղաքացիական հատուկ ծառայողներ: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում տեսակապի միջոցով խորհրդակցությանը մասնակցում էր նաեւ պաշտպանության բանակի ղեկավար կազմը£

Բացելով նիստը եւ ներկայացնելով օրակարգում տեղ գտած խնդիրները, պաշտպանության  նախարար Սեյրան Օհանյանը ընդգծեց, որ չնայած գնումների գործընթացի բարելավման եւ կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ ՊՆ եւ ԶՈՒ ղեկավար կազմի կողմից իրականացվող մեծածավալ աշխատանքներին, այդուհանդերձ, որոշ սպաների անհետեւողական աշխատանքի եւ պարտականությունները ժամանակին չկատարելու պատճառով ի հայտ են գալիս մի շարք խնդիրներ, որոնց մեղավորները կարճ ժամանակ անց հայտնվում են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում` արժանանալով խիստ պատժի:

Անթույլատրելի համարելով որոշ զինվորականների ցուցաբերած անփութությունը եւ հրահանգելով բացառել նմանատիպ երեւույթները, Սեյրան Օհանյանը նշեց, որ անհրաժեշտ է միասին ուղիներ փնտրել իրավիճակը կարգավորելու համար: Ըստ այդմ` պաշտապանական գերատեսչության ղեկավարը հույս հայտնեց, որ խորհրդակցության ընթացքում ներկայացված վերլուծությունները, տրված ցուցումներն ու հանձնարարականները ուղենիշ կհանդիսանան բոլոր զինծառայողների եւ քաղաքացիական հատուկ ծառայողների գործունեության,  գնումների գործընթացի հետագա բարելավման համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ