31 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է մամուլի աշխատակիցներին

Հայ մամուլի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ: Հայ մամուլը սկզբնավորվել է առաջին հայկական ամսագրի՝ ՛՛Ազդարար՛՛-ի լույսընծայմամբ, որի 220-րդ տարեդարձն այսօր մենք բոլորս նշում ենք հատուկ հպարտությամբ: Մամուլի և խոսքի ազատությունն անբաժանելի է իրավական պետության գաղափարից և ժողովրդավարական հասարակության պարտադիր բաղադրիչ է: Ուրախ եմ, որ հայ մամուլն իր անգնահատելի […]

Արցախ այցելած յուրաքանչյուր պատվիրակություն ականատես է լինում ԼՂՀ փաստացի անկախ պետություն լինելու իրողությանը. Էդուարդ Շարմազանով

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության պետությունների խորհրդի առաջին փոխնախագահ Կլոդ Հեշի հետ: ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-շվեյցարական հարաբերությունների ներկա մակարդակը: Նա արձանագրել է, որ երկկողմ համագործակցության հարցում առանձնահատուկ տեղ է վերապահվում խորհրդարանական կապերին: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են […]

Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ զորակոչի և զորացրման մասին

Ղեկավարվելով ՛՛Զինապարտության մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ և ՛՛Այլընտրանքային ծառայության մասին՛՛ Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածներով` ո ր ո շ ու մ ե մ. 1. 2014 թվականի դեկտեմբեր – 2015 թվականի փետրվար ամիսներին անցկացնել Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2014 թվականի […]

Նորակառույցները համապատասխանում են միջազգային սեյսմիկ նորմերին

Հոկտեմբերի 13-14-ը Երևանում կայացավ ՛՛Քաղաքների պլանավորման, բնակարանային տնտեսության, էներգաարդյունավետության և աղետների ռիսկերի նվազեցման  ազգային կարողությունների հզորացում՛՛ թեմայով երկօրյա աշխատաժողովը: Միջոցառման կազմակերպիչներն էին ՀՀ քաղաքաշինության նախարարությունը և ՄԱԿ-ի Եվրոպայի Տնտեսական Հանձնաժողովը, ՄԱԿ-ի Բնակավայրերի զարգացման ծրագիրը, Միջազգային ֆինանսական կորպորացիան: Աշխատաժողովին ներկա գտնվել և զեկույցներ են կարդացել ներկայացուցիչներՀՀ քաղաքաշինության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների, աշխատանքի և սոցիալական հարցերի, էներգետիկայի և բնական […]

Դաշնակցականները հանդիպել են

Հոկտեմբերի 15-ին, ՀՅԴ Քրիստափոր Միքայելյան կենտրոնում, տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ ներկայացուցիչների եւ  Հայաստանում Վրաստանի  արտակարգ  եւ լիազոր դեսպան Թենգիզ  Շարմանաշվիլիի միջեւ: Հանդիպմանը, հյուրընկալող կողմից, ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ  Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ  Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը, ՀՅԴ Հայաստանի  Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը:  Հանդիպման ժամանակ կողմերը անդրադարձան Հայաստանի  եւ […]

Քննարկվել են ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու ուղղությամբ տարվող աշխատանքները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու ուղղությամբ կատարվող աշխատանքների վերաբերյալ: Ըստ ոլորտների կազմված աշխատանքային խմբերի ղեկավարները զեկուցել են ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության “ճանապարհային քարտեզով” նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի և առաջիկա քայլերի վերաբերյալ: Վարչապետը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին աշխատանքներն իրականացնել՝ բացառելով որևէ շեղում սահմանված ժամանակացույցից և սեղմ ժամկետում […]

Վարչապետն ընդունել է սփյուռքահայ մի շարք բարերարների

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 15-ին ընդունել է «Հանգանակ» հասարակական կազմակերպության խորհրդի սփյուռքահայ անդամներին և հովանավորներին: Վարչապետը, շնորհավորելով հյուրերին՝ կազմակերպության տասնամյակի առթիվ, ողջունել է Արցախում նրանց կողմից իրականացվող ծրագրերը՝ կարևորելով տարեցների խնամքի վրա սևեռված ուշադրությունը: Ա. Հարությունյանն անդրադարձել է կառավարության որդեգրած սոցիալական քաղաքականությանը և ընդգծել հասարակական կազմակերպությունների կարևոր դերը դրա արդյունավետ կյանքի կոչման գործում: […]

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Չինաստանի դեսպանի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Չանչունին` դիվանագիտական առաքելությունը մեր երկրում ավարտելու կապակցությամբ: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման տարիներին հայ-չինական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված արդյունավետ գործունեության համար, ընդգծելով, որ երկու երկրների միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, հատկապես վերջին տարիներին փոխշահավետ մի շարք ոլորտներում […]

Հայաստանը պատրաստակամ է շարունակելու ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումները. ԱԺ փոխնախագահ

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Միջխորհրդարանական միության 131-րդ վեհաժողովի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել Էստոնիայի Հանրապետության խորհրդարանի անդամ, Միջխորհրդարանական միությունում Էստոնիայի պատվիրակության ղեկավար Թոնիս Կոյիվի հետ: Զրուցակիցները երկուստեք կարեւորել են խորհրդարանական դիվանագիտության, մասնավորապես պատգամավորական բարեկամության խմբերի դերը, ինչպես նաեւ փոխայցերի անհրաժեշտությունը երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունն առաջ մղելու գործում: […]

Նախագահին է ներկայացվել նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը

Այսօր ՀՀ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովն, ի կատարումն ”Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին” ՀՀ Նախագահի թիվ ՆՀ-207-Ն հրամանագրի 4-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների,  Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացրել Հանձնաժողովի՝ 2014 թվականի հոկտեմբերի 14-ի նիստում հաստատված Հայաստանի Հանրապետության սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը: Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացվել նաև Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի վերաբերյալ ”Ժողովրդավարության՝ իրավունքի միջոցով” […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի

Ամենաընթերցված