03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Անրի Ռենոյին՝ սերտ համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:             Իր հերթին Անրի Ռենոն […]

Սնդիկն այսօր լուրջ մտահոգություն է առաջացրել ողջ աշխարհում. Ա. Գրիգորյան

Այսօր «Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիայի նախնական գնահատումը Հայաստանում» ծրագրի ներածական սեմինարը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ համատեղ, Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ: Հայաստանի Հանրապետությունը 91 այլ երկրների հետ  «Սնդիկի վերաբերյալ Մինամատայի կոնվենցիան» ստորագրել է 2013 թվականին Ճապոնիայի Կումամոտո քաղաքում: Կոնվենցիայի նպատակը մարդու առողջության […]

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են ձկնաբուծության զարգացմանն ուղղված հարցեր

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ձկնաբուծության զարգացմանը նվիրված խորհրդակցություն, որին մասնակցել են ձկնաբուծական ընկերությունների ներկայացուցիչներ և շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ: Վարչապետը կարևորել է ձկնարտադրության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, քանի որ այս ճյուղն ունի արտահանման մեծ հնարավորություններ: ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը զեկուցել է, որ ձկնարտադրության բնագավառում վերջին տարիներին պարբերաբար արձանագրվում է շուրջ 30 տոկոսի […]

Քաղաքացիների դժգոհությունը կադաստրի պետական կոմիտեից նվազել է. Հ. Աբրահամյան

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նորաբաց «Կենտրոն» սպասարկման ընդլայնված գրասենյակ: Հոկտեմբերի 20-ից գործող այս գրասենյակն ստեղծվել է կոմիտեի «Կենտրոն» և «Էրեբունի» սպասարկման գրասենյակների միավորմամբ: Վարչապետ Աբրահամյանը շրջել է գրասենյակի տարածքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին և ստեղծված հնարավորություններին: Կառավարության ղեկավարը զրուցել է տեղում գործարք իրականացնող աշխատակիցների և քաղաքացիների հետ, […]

Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանի հետ

Հոկտեմբերի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը, հայ-ռուսական երկկողմ հարաբերություներին` այդ թվում նաև ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր, կարծիքներ են փոխանակվել դրանց հետագա զարգացման ուղղությամբ:

Օմբուդսմենը և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են փոխգործակցության հարցեր

Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը հանդիպել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեայի հետ: Օմբուդսմենն ու դեսպանը քննարկել են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում փոխգործակցության հարցեր: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրին, դրա կիրառմանը և մշտադիտարկմանը: Դեսպանը բարձր է գնահատել Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Օմբուդսմենի և նրա աշխատակազմի գործունեությունը և […]

Էլի ջրազրկվելու են

 “Երեւան Ջուր” ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված,  հոկտեմբերի 22-ին ժամը 10:00-17:00 կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի՝ Մուրացանի, Նոր Արեշի 2, 4 փողոցների եւ Ռոստովյան փողոցի 34, 36 համարների ջրամատակարարումը:             Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:          

Համագործակցություն Գերմանիայի եւ Արցախի միջեւ

Հոկտեմբերի 21-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է Գերմանիայի Հեսսեն երկրամասում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Սթիվեն Բրայան Ֆերային եւ նույն երկրամասի Բերգշտրասե շրջանի ղեկավար Մաթիաս Վիլկեսին, ովքեր Արցախ են ժամանել Արցախի պետական համալսարանում գերմաներենի մասնագիտացված լսարանի բացման կապակցությամբ։  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Արցախի եւ Գերմանիայի միջեւ  կրթության եւ մշակույթի ոլորտներում […]

Մասնակցել է Սերժ Սարգսյանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությանը (ՀՔԾ) հատկացված նոր մասնաշենքի բացմանը: Ծառայությունը մինչ նոր՝ մայրաքաղաքի Վաղարշ Վաղարշյան 13ա հասցեում գտնվող շենք տեղափոխվելը, գտնվել է ՀՀ գլխավոր դատախազության շենքում` ծառայության գործունեության համար ոչ բավարար տարածքով առանձին հարկաբաժնում: Նախագահը շրջել է նորաբաց մասնաշենքում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, Հատուկ քննչական ծառայության անձնակազմի հետ […]

Անդրադարձել է կատարվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին

 ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զաֆադ Զարիֆի  հետ:  Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Կողմերը կարեւորել են տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը, հակամարտությունների խաղաղ ճանապարհով կարգավորումը:  Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հարցին, կարեւորել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված