16 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը բարձր է գնահատել դեսպանի գործունեությունը հայ-ֆրանսիական բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Անրի Ռենոյին՝ սերտ համագործակցության համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:

            Իր հերթին Անրի Ռենոն ևս շնորհակալություն է հայտնել վարչապետ Աբրահամյանին՝ համատեղ աշխատանքի ու տարբեր հարցերում ցուցաբերած աջակցության համար: Դեսպանը վստահեցրել է, որ կշարունակի մնալ Հայաստանի  բարեկամն ու մեծ սիրով կպահպանի կապերը մեր երկրի և ժողովրդի հետ: 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ