03 Փետրվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ

Մասնակցել է վարչապետը

  Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ներկա է գտնվել “Մերիդիան” ցուցահանդեսային կենտրոնում “Հայաստանը՝ ոսկեգործության տարածաշրջանային կենտրոն” ներդրումային համաժողովի բացմանը: Այն  կազմակերպվել է “Երեւան շոու-2014” ոսկերչական միջազգային 4-րդ ցուցահանդեսի շրջանակում՝ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի եւ “Հայ ոսկերիչների համաշխարհային միության” համատեղ ջանքերով: ՀՀ կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով համաժողովի կազմակերպիչներին, մասնակիցներին ու հյուրերին՝ վարչապետը նշել է, որ այն […]

Վարչապետն ընդունել է կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Վատիկանի մշակույթի քահանայապետական խորհրդի նախագահ, կարդինալ Ջանֆրանկո Ռավազիին: Ողջունելով կարդինալին կառավարությունում՝ վարչապետը բարձր է գնահատել մեր երկրի համագործակցությունը Սուրբ Աթոռի հետ եւ ընդգծել Սուրբ Աթոռի դերը քրիստոնեական հավատքի ամրապնդման, աշխարհում խաղաղության եւ համերաշխության հաստատման գործում: Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել կարդինալի գործունեությունը, որը նպաստում է  հոգեւոր-բարոյական արժեքների տարածմանը, մշակութային ժառանգության […]

Գնդացրի փամփուշտներ՝ կաթսայի միջից

Ոստիկանության Մարտունու բաժնի վարչական տարածքում գտնվող ”Լուսաձոր” կոչվող սարատեղում 1957 թ. ծնված Գագիկ Մ.-ն ոստիկանության ծառայողների բանավոր պահանջով՝ զինվորական ճաշակաթսայի միջից, ներկայացրել է գնդացրի 7.62 մմ տրամաչափի 17 փամփուշտ:Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա

Նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով հոկտեմբերի 26-ին աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն: Այցի շրջանակներում հոկտեմբերի 27-ին ՀՀ Նախագահը հանդիպում կունենա Ֆրանսիայի Նախագահի հետ, որտեղ կքննարկվի հայ-ֆրանսիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ: Ֆրանսուա Օլանդի հետ Սերժ Սարգսյանը կքննարկի նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացին վերաբերող հարցեր: Նույն օրը Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ ԵԱՀԿ […]

Վարչապետն ընդունել է իրացման գոտիների բնակիչներին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Երևանում կառուցապատման նպատակով օտարված բնակելի տարածքների բնակիչներին, ովքեր ներկայացրել են իրենց խնդիրները:Կառավարության ղեկավարը նշել է, որ կառուցապատող ընկերության կողմից շինարարական աշխատանքները և փաստաթղթային հարցերը  պետք է լուծվեն սահմանված ժամանակացույցով և հավաստիացրել բնակիչներին, որ նրանց հուզող խնդիրները գտնվելու են իր ուշադրության կենտրոնում:

Գալուստ Սահակյանը պարգեւատրել է

Հոկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը «Իրավունք» թերթի 25-ամյա հոբելյանի առթիվ պարգեւատրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանին ՀՀ ԱԺ պատվո մեդալով, իսկ «Իրավունք» թերթի գլխավոր խմբագիր Հովհաննես Գալաջյանին, «Իրավունք» լրատվական կայքի պատասխանատու Արմենուհի Հակոբյանին եւ լրագրողներ Հրանտ Սարաֆյանին ու Իլոնա Ազարյանին՝ ՀՀ ԱԺ պատվոգրերով: Շնորհավորելով «Իրավունք» թերթի աշխատակազմին հոբելյանի առթիվ՝ ՀՀ Ազգային […]

Նախագահը ներկա է գտնվել ՛՛Երևան շոու-2014՛՛ ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր նորաբաց «Մերիդիան» ցուցահանդեսային կենտրոնում ներկա են գտնվել հոկտեմբերի 25-28-ը անցկացվող «Երևան շոու-2014» ոսկերչական միջազգային ցուցահանդեսի բացմանը: «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) կողմից արդեն չորրորդ անգամ կազմակերպվող ցուցահանդեսին մասնակցել են ոսկերչական իրերի և ժամացույցների արտադրության աշխարհահռչակ ընկերություններ, անհատ ոսկերիչներ, ոսկերչական զարդերի մատակարարներ ինչպես Հայաստանից, այնպես էլ աշխարհի 24 […]

Նախագահն ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսին: Հանդիպմանը զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են ընդգծել, որ հայ-լիտվական հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ զարգանում են, տարեցտարի հարստանում է տարբեր ոլորտներում համագործակցության օրակարգը: Նախագահ Սերժ Սարգսյանը և Լինաս Լինկյավիչուսը կարևորել են ակտիվ փոխայցելություններն ու շփումները, այդ համատեքստում ջերմորեն հիշելով անցյալ […]

Նալբանդյանը հանդիպեց Լիտվայի ԱԳ նախարարի հետ

Հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանյանի հանդիպումը Լիտվայի արտաքին Գործերի նախարար Լինաս Լինկյավիչուսի հետ, ով պաշտոնական այցով ժամանել է Երևան: Ողջունելով հյուրին՝ Էդվարդ Նալբանդյանը նշեց. «Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ Հայաստանի և Լիտվայի միջև կապերը դինամիկ զարգացում են ապրում: Մենք դեսպանություններ ենք բացել միմյանց մայրաքաղաքներում: Զգալիորեն ավելացել է տարբեր մակարդակներով երկու երկրների միջև […]

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Էլվիրա Ուզունյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել օպերային երգչուհի Էլվիրա Ուզունյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ: «Հարգելի՛ տիկին Ուզունյան, Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ: Դուք իրավամբ համարվում եք հայ նշանավոր օպերային երգչուհիներից մեկը, ով իր ուրույն խոսքն է ասել և իր ինքնատիպ հետքն է թողել հայ երգարվեստում: Մեր հանդիսատեսը Ձեզ սիրում և գնահատում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

Ամենաընթերցված