Ընդունել է վարչապետը
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) փոխնախագահ Ժանգ Վենկային: Ողջունելով հյուրին՝ կառավարության ղեկավարը բարձր է գնահատել ԱԶԲ հետ համագործակցությունը մեր երկրի տնտեսության զարգացման եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման գործընթացում: Վարչապետը կարեւորել է ենթակառուցվածքների զարգացման՝ տրանսպորտային հանգույցների, ճանապարհների կառուցման ու վերանորոգման, ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերի արդիականացման համատեղ ծրագրերի իրականացումը եւ շարունակականությունը: […]